Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ցորենն ու գարին թանկացել են

Հայաստանում ցանքատարածությունները բավական նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը`11 հազար 100 տոննայով: Այսինքն` 2017 թվականին հավաքվել է 176 հազար 400 տոննա ցորեն, իսկ 2018 թվականին` 187 հազար 500 տոննա: Եւ սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 15 հազար 700 հա-ով:

Բայց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ցորենի բերքատվության ավելացումը պայմանավորեց բնակլիմայական պայամանների հետ: Նրա խոսքերով` անցած տարի ձմռան բարենպաստ ջեմաստիճանային պայմանների հետեւանքով ձմեռացումը շատ լավ է անցել: «Բացի այդ` ամբողջ գարնանային ժամանակահատվածում մինչեւ մայիս ամսվա վերջերը հանրապետության մարզերում պարբերաբար եղել են տեղումներ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծել հացահատիկային մշակաբույսերի ցանքերի վրա, եւ բերքատվությունը բարձր է եղել: Իսկ դրանից հետո սկսված ժամանակահատվածում, երբ ջերմաստիճանի շատ կտրուկ բարձրացում տեղի ունեցավ, բանջարանոցային մշակաբույսերի վրա արդեն շատ լուրջ ազդեցություն ունեցավ. անցած տարի բավականաչափ մեծ ճեղքվածք ունեցանք լոլիկի, ձմերուկի մասով»,- բացատրեց փոխնախարարը:

Պետրոսյանն ընդգծեց, որ ցորենի բերքատվությունը անցած տարի վատ չի եղել: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով` մարդկանց մի մասի մոտ հետաքրքրությունը փոքրացել է ցորենի մշակության նկատմամբ: «Հիմնականում ցածր գինն է եղել պատճառը, քանի որ դրսից մարդիկ կան, ավելի էժան գնով են ձեռք բերում, քան մեր գյուղացիներն են առաջարկում: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ ցանքային տարածությունների պակաս կա: Իրականում տարբերությունն ակնհայտ երեւում է: Դրսից բերվել է շատ մատչելի գներով, ինչի արդյունքում գյուղացին աշնանացան եւ գարնանացան ցորենի ցանքերից չնչին եկամուտ է ստացել, դրա համար էլ հետաքրքրություն չկա»,- իրավիճակը նկարագրեց Պետրոսյանը:

armlur.am-ի զրուցակիցը նկատեց նաեւ, որ այժմ ընդհանուր առմամբ հացահատիկի շուկայում բավականաչափ լուրջ գնաճ կա: Այն ընդգծված նկատվում է ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունում, ե՛ւ հացահատիկի միջազգային շուկայում: «Ես համոզված եմ, որ աշնանացանի տարածքներն անկասկած կավելանան, որովհետեւ այսօր բավականաչափ գների բարձրացում կա: Նույնիսկ անասնակեր գարու մեկ կիլոգրամն այսօր վաճառվում է շուրջ 140 դրամով: Նման բան չի եղել: Նաեւ ցորենի գինն է բարձրացել, իսկ նախորդ տարիներին 90-110 դրամի միջակայքում էր տատանվում: Հիմա ցորենի մեկ կիլոգրամը 140 դրամ է»,- ներկայացրեց նա:

Նշենք, որ անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել ու հավաքել: Անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա. անցած տարի գյուղացին 3200 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2014 թվականից:

Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ:

Սա թերեւս մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Ըստ Գառնիկ Պետրոսյանի` հիմնական խնդիրը դարձյալ եղել է երաշտը հանրապետության բարձրադիր գոտիներում, հատկապես Վարդենիսի, Մարտունու տարածաշրջանում, որտեղ իրականում բերքատվության լուրջ անկում է գրանցվել:

«Բնակլիմայական պայմաններով պայմանավորված` կարտոֆիլի, բանջարեղենի բերքատվությունը եղել է ցածր, բայց ձմռան ընթացքում բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմի եւ գարնանային ամբողջ ժամանակահատվածում, նույնիսկ մայիսի վերջ, տեղումների առկայությամբ հացահատիկի բերքատվությունը բավականին բարձր է ստացվել: Անժխտելի է, դա ցանկացած մեկը կնշին, որ նա անցած տարի հանրապետության բարձրադիր գոտում ստացել է բարձր բերք ե՛ւ գարու, ե՛ւ ցորենի ցանքատարածություններից»,- ավելացրեց նա: Փոխնախարարը մեզ հետ զրույցի ընթացքում ընդգծեց, որ այժմ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է շատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել, եւ շատ խիստ հսկողության տակ է դրված այդ գործընթացը:

«Ամենայն բծախնդրությամբ մենք փորձում ենք դա ներկայացնել: Անցյալում համայնքների, մարզպետարանների կողմից չհիմնավորված տվյալներ են ներկայացվել: 2018 թվականի գարնանից արդեն թվերի վրա շատ խիստ ուշադրություն է դարձվել»,- պարզաբանեց Գառնիկ Պետրոսյանը:

armlur.am