Օդի աղտոտվածության հետևանքով տարեկան 7 մլն մարդ է մահանում. ՄԱԿ
Օդի աղտոտվածության հետևանքով տարեկան 7 մլն մարդ է մահանում, ասված է ՄԱԿ-ի զեկույցի վերաբերյալ հրապարակման մեջ:
ՄԱԿ-ի շրջակա հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդի խոսքով՝ օդի աղտոտվածությունը շնչառական, վարակիչ և սրտային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քաղցկեղի և հղիության հետ կապված բարդությունների պատճառ կարող է դառնալ:
Աղտոտված օդ շնչող երեխաների մոտ ավելի հաճախ են առաջանում ասթմա, թոքերի քրոնիկ անբավարարություն, աճի դանդաղում, շաքարային դիաբետ, մանկական ճարպակալում և մտավոր հետամնացություն:
ՄԱԿ-ի մասնագետներն աղտոտված օդն «անտեսանելի մարդասպան» են անվանել, որը ժամում 800 մարդկային կյանք է խլում:
Նշվում է, որ օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են էլեկտրաէներգիայի արտադրությանը, արդյունաբերական գործընթացները, օգտակար հանածոների արդյունահանումը, գյուղատնտեսական գործունեությունը, աղբի թափոնների ոչ խելամիտ արտանետումն ու տրանսպորտը:
Բոյդը զգուշացրել է, որ եթե մթնոլորտի աղտոտվածության դեմ շտապ արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050թ. օդի աղտոտվածության պատճառով մահացությունների թիվը կավելանա 50-100 տոկոսով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում