Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ լավ ստացվեց
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը «Ուիգանի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում եւ հաջորդ փուլ դուրս գալը:
«Ամեն ինչ լավ ստացվեց: Մեր լավագույն խաղը չէր, հատկապես, առաջին խաղակեսում, բայց ընդմիջումից հետո ավելացրինք: Առաջին խաղակեսում մեր թիմը չէր կարողանում ազատ տարածություն գտնել, բայց հետո սկսեցինք ավելի լավ պահեր ստեղծել եւ գտնել տարածություն: Ամենակարեւորն է, որ հաղթեցինք 4:0 հաշվով եւ դուրս եկանք հաջորդ փուլ: Ես խփեցի բարձրակարգ հակագրոհից հետո: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Նշանակություն չունի՝ ես խաղում եմ, թե ոչ: Ամեն դեպքում, ձգտում եմ անել առավելագույնը թիմի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև