Ռուսական շոուի հայ մասնակիցը, նմանակելով Ալեքսեյ Չումակովին, հիացրել է ժյուրիին
Ռուսաստանում հեռարձակվող «Один в один» շոուի մասնակից Արմեն Խաչատուրյանը հերթական ելույթի ժամանակ նմանակել է ռուս անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Արմեն Խաչատուրյանի ելույթը տպավորել է մրցույթի ժյուրիի անդամներին, ովքեր ոչ միայն երգեցողության, այլև ժեստերի, բեմական կեցվածքի նմանություն են նկատել:
Ժյուրիի անդամներից մեկը՝ Յուրի Ստոյանովը, նշել է, որ Ալեքսեյ Չումակովի մայրը հայ է: Հարցին՝ որտեղի՞ց է մասնակցի սերն Ալեքսեյ Չումակովի նկատմամբ, Խաչատուրյանի մարզիչ Իրաքլի Պիրցխալավան պատասխանել է. «Հայերը սիրում են իրար»:
Քվեարկության արդյունքներով Արմեն Խաչատուրյանը հավաքել է 56 միավոր՝ անցնելով մրցույթի եզրափակիչ: Երկրորդ տեղը գրավողը ևս ազգությամբ հայ է՝ Սերգեյ Արությունովը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը