Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը Խոջալուի դեպքերի մասին ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության լուսանկարներից է հրապարակել

 

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը Խոջալուի դեպքերի մասին Թեհրանում ցուցահանդես է կազմակերպել, սակայն լուսանկարների թվում տեղադրել են Հայոց ցեղասպանության հայտնի լուսանկարներից մեկը:

Իրանական լրատվամիջոցները բացահայտել են դեսպանատան կեղծիքը, ուշադրություն են հրավիրել նաև այն փաստի վրա, որ ցուցահանդեսում ներառվել է չոր այրող անապատում իր մահկանացուն կնքող մի կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում:

Իրանում լույս տեսնող հայկական «Արաքս» շաբաթաթերթը ուղարկել է իրանական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը՝ հայերեն թարգմանությամբ, որն էլ ներկայացնում ենք ստորև.

«Խոջալուի հայտնի դեպքերի մասին ադրբեջանական սուտ տեղեկատվությունը տարածելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության դեսպան Բունիադ Հուսեյնովը Թեհրանում կազմակերպել է հատուկ ցուցահանդես, իրանցիներին իրազեկելու «Խոջալույում հայերի ոճրագործությունների մասին»։

Ըստ էության Բաքվի դեսպանը փաստերի սակավության պատճառով, ցուցահանդեսում տեղադրել է Հայոց Ցեղասպանությունից հայտնի մի լուսանկար։

Խայտառակությունը նկատվել է իրանցիների կողմից և իրանական «Ազարիհա» (Ատրպատականցիներ) լրատվական կայքէջը լուսանկարներ տեղդրելով սկանդալի մասին գրել է հետևյալը:

«Թեհրանում Բաքվի Հանրապետության դեսպանատանը (իրանական կայքը չի ընդունում «Ադրբեջան» անվանումը և միտումնավոր Բաքվի Հանրապետություն է գրում:– խմբ.) 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Խոջալու գյուղի աղետի կապակցությամբ` լուսանկարների ցուցահանդես է կազմակերպված: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, երբ «Այազ Մութալիբովը» նոր էր Ադրբեջանում իշխանություն նվաճել, Խոջալույում զոհվեցին մոտ 600 գյուղացի:

Վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն Խոջալուի ողբերգությունը մեծացնելով փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։
Իրանական կայքը այստեղ բացահայտել է սկանդալը գրելով ․ «Սակայն տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է, որպես Խոջալուի զոհեր»: Իրանական կայքը հավելել է․

«Ցուցահանդեսում ներառվել է չոր այրող անապատում իր մահկանացուն կնքող մի կնոջ պատկեր, մինչ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթին, որը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից և գրադարանի լուսանկարների ցանկում նկարը կարելի է գտնել նույն վերնագրով»:

Հիշեցնենք Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը այս առիթով, հստակորեն, ասել էր. «Ինչպես պատմում էին փրկված խոջալուցիները, այդ դեպքերը կազմակերպված էին իմ ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին։ Այսինքն Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջոլուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով»:

Իրանական կայքը «Ստախոս հովիվը» վերնագրով ամբողջովին քողզերծում է Բաքվի իշխանությունների ստերը, գրելով․

«Բաքվի իշխանությունն ինչո՞ւ է պարբերաբար ստում պատմական իրողությունների մասին: Ստի նկատմամբ այս աստիճանի ծարավը և մոլիությունը որտեղից է ակունք առնում: Մինչ բոլոր հարևան երկրների համբերությունը հատել է Բաքվի ստերից և պատմական իրողությունների խեղաթուրումներից, և երկրի բնակչությունը ստացել է տխրահռչակ ազգի համբավ, ապա ինչու են նրանց ղեկավարները շարունակում իրենց ստերը: Պատճառն այն է, որ Ադրբեջան կոչվող երկիրը հիմքից հիմնվել է «ստի և գողության»հիման վրա: Մի երկիր, որի անունը նույնիսկ գողացված է, գոյատևելու համար պարտավոր է պատմություն ստել և խեղաթյուրել: Ինչ վերաբերում է Խոջալուի ողբերգությանը, չնայած անմեղ զոհերի իրողությանը, սակայն այդ եղելության կապակցությամբ, առկա են մեծ բայցեր և հարցեր: Փաստ է, որ այն օրերի Բաքվի նախագահ «Այազ Մութալիբովը» Խոջալուի սպանությունների համար մեղադրեց, ոչ թե հայկական ուժերին, այլ սեփական երկրի բանակին և երկրի այն զինվորականների խմբին, ովքեր փորձում էին տապալել իր իշխանությունը։ Իսկ պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը նաև հաստատել է, որ Բաքվի ռազմական ուժերը այնպես կազմակերպեցին, որ Խոջալուի բնակիչները գտնվեն հակառակորդի կրակոցների թիրախ, և այնուհետև այն օգտագործեն Էլչիբեյին տապալելու նպատակով»: Իրանական կայքը ընդգծում է․ «Հատկանշական է, որ Խոջալուի զոհերի մարմինները հայտնաբերվել են, ոչ թե Խոջալու գյուղում, այլ շատ հեռու վայրում, որը ամբողջովին գտնվում էր Բաքվի զինված ուժերի ենթակայության և հսկողության ներքո»:

Կայքը եզրակացնում է․ «Աղետը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ «Այազ Մութալիբով»-ի և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի միջև իշխանության պայքարը իր գագաթանկետին էր հասել և երկու կողմերը միմյանց հարվածելու համար պատրաստ էին դիմել ցանկացած միջոցի և Խոջալուի աղետը Էլիչիբեյի համար ապահովեց իշխանություն նվաճելու համար իդեալական վիճակ: Բաքվի ռազմական ուժերի կողմից Խոջալուի բնակչության տարհանման ձգձգումը, չնայած Ղարաբաղի կողմից հարձակման մասին իրազեկումներին, պետք է փնտրել նաև այս չարաբաստիկ իշխանության պայքարում: Խոջալուի բնակիչները թեև չէին տարհանվել, սակայն հաջողել էին քաղաքից հեռանալ օգտվելով հայկական ուժերի կողմից այդ նպատակով բաց թողնված ճանապահից և իրականում նրանց հաջողվել էր հասնել Բաքվի ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջան: Այնուամենայնիվ, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ը, որին հետաքրքրում էր այլ նպատակ, քան սեփական ժողովրդի անվտանգությունը, ստեղծեցին այնպիսի իրավիճակ, , որ այդ միգրանտները գտնվեն երկու կրակի մեջ: Բազմաթիվ վկաների ցուցմունքներ, ներառյալ Բաքվի Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի վկայությունը, հաստատում են, որ Բաքվի ուժերը կարող էին լավագույնս աջակցել տեղահանվածներին ապահովելով նրանց անվտանգությունը»:

Կայքը եզրակացնում է․ «Կանադացի պատմաբան Ուիլսոն Գորիի տրամադրած տեղեկատվության համաձայն, գիշերային լայնամասշտաբ տարածքում իրականացվող գործողության ընթացքում հայկական զինված ուժերի համար հիմնովին անհնար էր զանազանել զինված մարդկանց անզեննեից և սխալվելու հնարավորությունը բարձր էր: Խոջալուի դեպքերից հետո «Այազ Մութալիբով»-ը մի քանի հարցազրույցների ընթացքում, այդ շարքում ռուսական Նեզավիսիմայա գազետա» թերթին և չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ զրույցում պարզաբանել է Խոջալույի դեպքերի իրողությունները:

«Նեզավիսիմայա գազետա» թերթին Մութալիբովը հաստատել է, որ հայերը Խոջալուն լքելու համար ելքի ճանապարհ էին թողել: Եթե ես պնդում եմ, որ ադրբեջանական ընդդիմությունը մեղավոր է, նրանք կարող են ասել, որ ես ստում եմ: Սակայն, փաստ է, որ երբ հայերը քաղաքից հեռանալու ճանապարհ էին թողել, էլ ինչո՞ւ պետք է նրանց վրա կրակ բացեին: Հատկապես, որ Աղդամի տարածքում առկա էր մեծ ռազմական ուժ, որ կարող էին օգնել մարդկանց: Կամ նույնիսկ նրանք կարող էին հակառակորդի հետ պայմանավորվել քաղաքացիների անվտանգ հեռանալու համար: Այս պրակտիկան միշտ առկա է եղել»: