Գիտնականները պարզել են առեղծվածային յամալյան մումիաների ազգությունը
Ավարտվել է Սալեհարդի գերեզմանոցում հայտնաբերված մումիաների հետազոտությունը: Հարավկորեական ազգային համալսարանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մոլեկուլյար գենետիկայի ինստիտուտի աշխատակիցների համատեղ գործունեությունն արդյունավետ էր, եւ այժմ մասնագետները կարող են նշել՝ ում են պատկանում մումիֆիկացված մարմինները, հաղորդում է Planet Today-ը:
Ինչպես հայտնի է, մումիֆիկացված մնացորդները հայտնաբերվել էին 2013-2016 թվականների ընթացքում Սալեհարդի մոտակայքում տեղակայված գերեզմանոցում: Այդ պահից սկսած՝ մասնագետներն անցկացրել են մի շարք հետազոտություններ՝ նպատակ հետապնդելով պարզել՝ ովքեր էին հայտնաբերված մարդիկ:
Մասնավորապես, անցկացվել էր միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հետազոտություն, որը եւ տվել էր հետաքրքրող հարցի պատասխանը: Պարզվել էր, որ հայտնաբերված գերեզմանոցը պատկանում էր Արեւմտյան Սիբիրի տեղաբնակներին: Այդ տեսությունն ապացուցում են նաեւ մումիաների հետ միասին հայտնաբերված արտեֆակտները:
Ընդ որում՝ հետազոտողները նշում են նաեւ, որ հանգուցյալների մարմինները լավ վիճակում են: Դրան նպաստել են բնական պայմանները, որոնցում գտնվում էին մնացորդները՝ հողի թթվային բաղադրությունը, պղնձի կաթսաների մասերը, ինչպես նաեւ մշտական սառնամանիքը: Այդ պայմանները թույլ էին տվել պաշտպանել մարմինները տարատեսակ միկրոօրգանիզմներից, որոնք նպաստում են հյուսվածքների բազմացմանը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում