Արաբական շեյխը դարձել է ինքնատիպ 11 մետրանոց ամենագնացի սեփականատերը
Հարուստ մարդիկ արդեն երկար ժամանակ է ոչ ոքի չեն զարմացնում իրենց շքեղ ավտոմեքենաներով եւ հսկայական զբոսանավերով: Սակայն տարբերվելու ցանկությունը դեռեւս արդիական է: Արաբական շեյխերից մեկը որոշել է գերազանցել իր բոլոր «գործընկերներին» եւ ստիպել է ինժեներներին կառուցել պատմության մեջ ամենամեծ եւ հզոր ամենագնացը, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Տասն անիվ ունեցող գազանն ունի 11 մ երկարություն:
Արաբական շեյխ Համդան բին Համդան ալ Նահայանն իրագործել է իր երազանքն ու գնել աշխարհում ամենամեծ ամենագնացի միակ նմուշը: Տասնմեկ մետր երկարություն ունեցող Dhabiyan ավտոմեքենան ստեղծել են հատուկ շեյխի համար Oshkosh M1075 ամերիկյան ռազմական ավտոմեքենայի հիման վրա: Յուրահատուկ «ձիու» հզորությունը 600 ձիաուժ է, իսկ տեղաշարժվում է այն միանգամից տասն անիվների վրա:
Փորձագետները պնդում են, որ մասնագետները թափքի առաջնամասը փոխառել են նախորդ դարի 40-ականների բեռնատարից, սրահը՝ Jeep Wrangler Unlimited ժամանակակից ամենագնացից, իսկ հետեւի բամպերը՝ Dodge Dart շքեղ ավտոմեքենայից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում