Երգչուհի Վալերիային քննադատել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիին աջակցելու համար
Երգչուհի Վալերիան Instagram-ից հեռացրել է գրությունը, որով իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկիին: Հրապարակումից հետո մեկնաբանություններում օգտատերերը խիստ քննադատության էին ենթարկել նրան, հաղորդում է Lenta.ru-ն:
Վալերիան անդրադարձել էր «Եվրատեսիլ 2019»-ին Ուկրաինայի չմասնակցելու որոշմանը` նշելով, որ «նրանք ամեն կերպ փորձում են երաժշտությունը կապել քաղաքականության հետ»: Երգչուհին վստահություն էր հայտնել, որ Զելենսկին կարող է դադարեցնել «ամենաթողությունն» արվեստի բնագավառոմ:
«Եթե ես Ուկրաինայի քաղաքացի լինեի, ես միանշանակ կքվեարկեի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի օգտին»,- եզրափակել էր Վալերիան:
Մարտի 3-ի գիշերը երգչուհին հեռացրել էր գրությունը և պարզաբանել, որ ինքը չի ուզում, որ մարդիկ վիճեն իր էջում: «Ես ուղղակի կարծիք եմ հայտնել, որ հավատում եմ արվեստի ուժին, և արվեստագետի իրավունքն է ելույթ ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց համար»,- գրել էր նա:
Ավելի ուշ, Վալերիան, սակայն, հեռացրել է նաև այդ գրությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում