Ինչ կասեր Վարդան Այվազյանը, եթե իրեն ձերբակալեին
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը չի շտապում գնահատական տալ Սամվել Բաբայանի ձերբակալությանը։
«Կփորձեն քաղաքական երանգ տալ, բայց թողնենք իրավապահները զբաղվեն»,- ասում է ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը։
Իսկ եթե մի հետաքրքիր գիտափորձ անցկացնենք, եւ ձերբակալենք Վարդան Այվազյանին մի անհեթեթ մեղադրանքով, հետո լրագրողին խնդրենք, որ նրանից մեկնաբանություն խնդրի: վստահ ենք, հաստատ չի ասի թողնենք իրավապահները զբաղվի:
Մարդուն ազատությունից զրկել են, ակնհայտ շինծու մեղադրանքով, իսկ ինչ որ մեկը, որ ապրում է ազատագրվածԱրցախ ունեցող երկրում հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, ասում է, թե դե թող զրկվի ազատությունից, իրավապահներն էլ զբաղվեն:
Նա չի կիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների պնդումները, որ Սամվել Բաբայանի ազատազրկումը նպատակ ունի խոչընդոտել ընդդիմադիր դաշինքի մուտքը խորհրդարան. «Այդ ուժն այդքան ռեյտինգ չունի։ Ես ինքս երկու սոցիոլոգիական հարցում եմ արել, և սոցիոլոգները կարող են դա փաստել»,- հավելում է Վարդան Այվազյանը։
Պարզվում է Այվազյանը սիրում է հարցումներ պատվիրել: Հետաքրքիր է, իսկ ինքը մասնավոր խուզարկուներին ե՞րբ է խնդրելու զբաղվել Բաբայանի ձերբակալությամբ:
Top-News.am

















































