Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները աշխատանքից չեն ազատվի․ նրանք եւս 2 ամիս հարկադիր պարապուրդի մեջ կգտնվեն
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների հետ պայմանագրերը երկարաձգվել են մինչեւ մայիսի 1-ը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը։
«Մեր պայմանագրրեը երկարաձգվել են մինչեւ մայիսի 1, այսինքն այդքան ժամանակ հարկադիր պարապուրդի մեջ են լինելու, վարձատրվելու ենք աշխատավարձի 2/3-ի չափով»,- ասաց նա։
Գործարանի աշխատակցի խոսքով՝ աշխատակիցները դժգոհ են այս վիճակից, սակայն դեռ քայլեր չեն ձեռնարկի, կսպասեն Կառավարության կողմից խնդրի լուծմանը։
Նշենք, որ պղնձաձուլարանի աշխատակիցները աշխատանքից ազատման ծանուցումներ էին ստացել, ըստ որի նրանք մարտի 1-ից ազատված էին աշխատանքից։ Աշխատակիցները բողոքի ակցիաներ անցկացրեցին, Կառավարությունը «Վալլեքս» խմբի ընկերության հետ փորձում է խնդրի լուծումներ առաջարկել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը