Իտալիայում մեկնարկում է ամենամյա «նարինջներով մարտը»
Իտալական Թուրին շրջանի Իվրեա քաղաքում շուտով կմեկնարկի ամենամյա կառնավալը, որի շրջանակներում անցկացվում է ավանդական «նարինջներով մարտը»: Հանրահայտ մարտին ներկա գտնվելու համար ամեն տարի քաղաք են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ, գրում է УНИАН-ը:
Արդեն ավանդական դարձած «նարինջներով մարտը» Իվրեայում կսկսվի մարտի 3-ին: Կառնավալը կշարունակվի մինչև մարտի 5-ը և կավարտվի ավանդական «հոգեհանգստի» արարողությամբ:
«Նարինջներով մարտերին» կմասնակցեն հազարավոր մարդիկ, որոնք բաժանվում են ինը խմբի և հարվածում միմյանց նարինջներով: Յուրաքանչյուր տարի հարվածների հետևանքով ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոցներ է դիմում շուրջ 200 մարդ:
Երեք օրվա ընթացքում մարտերի համար կօգտագործվի մոտ 350 տոննա նարինջ, իսկ երբ տոնակատարությունն ավարտվի, բոլոր բնակիչները միահամուռ պետք է մաքրեն փողոցները կուտակված աղբից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում