Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը բարձր պաշտոն կստանա․ Փաշինյանը վստահում է նրան
Երեկ հայտնի դարձավ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը ազատման դիմում է գրել։ Նաիրի Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր․«Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից»։
Politik.am-ի տեղեկություններով՝ Նաիրի Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ նախապես քննարկման արդյունքում է եկել այս որոշմանը։ Մոտ ժամանակներս նա բարձր դիվանագիտական պաշտոնի կնշանակվի՝ գուցե դեսպան որևէ երկրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ մեծ վստահություն ունի Նաիրի Պետրոսյանի նկատմամբ, և առաջարկը հենց նրա անունից է եղել։

















































