Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն անհեթեթ, անիմաստ է․ Սամվել Նիկոյան

Հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին բացահայտել մարտի 1-ը: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այն արդեն իսկ բացահայտված է: Մինչդեռ առ այսօր չկա գլխավոր հարցի պատասխանը` ի վերջո, ո՞վ սպանեց մարտի մեկի 10 զոհերին: Տպավորություն է, որ ամենակարեւորը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քր. գործ հարուցելն էր։

yerevan.today-ի զրուցակիցը ԱԺ նախկին նախագահ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն է:

– ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում են 2008 թ.-ի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե փորձենք անդրադառնալ եւ բացատրություններ տալ այդ մեղադրանքին, պետք է ասենք, որ անհեթեթություն է եւ անիմաստ: Մեր հանձնաժողովը տարիուկես աշխատել է եւ ամբողջ տեղեկատվությունը ստացել է ընդդիմությունից, պետական մարմինները, ցավոք, շատ քիչ նյութեր են տրամադրել հանձնաժողովին: Հիմնականում ընդդիմադիր թերթերն ու լրագրողներն են տվել տեղեկատվություն, տեսանյութեր եւ այլն: Մեր ամբողջ ինֆորմացիոն բազայի գրեթե 60-70 տոկոսն այնտեղից է ստացվել եւ ամենօրյա շփումներից ընդդիմության հետ, ովքեր եղել են այն ժամանակ եւ մասնակցել են իրադարձություններին: Նույնիսկ վիրավորների հետ ենք հանդիպել եւ տարիուկեսվա ընթացքում որեւիցե մեկն այն ժամանակ չի փաստել, որ որեւէ զինվորական մասնակցել է մարտի 1-2-ի իրադարձություններին: Այսինքն` ցուցարաների հետ ուղիղ կոնտակտի մեջ եղած զինվորականների մասնակցության որեւիցե փաստ այն ժամանակ չեն հայտնել հանձնաժողովին: Միայն տեսանյութերով ցույց են տվել, թե որոշակի տեխնիկա է շարժվում։ Ակնհայտ է, որ օբյեկտներ կան, որոնք պետության կողմից պաշտպանվում են, եւ զինվորականներն այդ օբյեկտների պաշտպանությունն ուժեղացրել էին կամ միգուցե փոխարինել էին նաեւ ոստիկաններին, որոնք զբաղված էին իրենց գործով, իսկ օբյեկտների պաշտպանությունը բանակն էր անում: Եթե հիմա` ինչ-որ մեկը տասը տարի հետո, հայտարարում է, թե եղել է զինվորականների մասնակցություն, լրացուցիչ հիմնավորումներ ունի, ես չգիտեմ, բայց խիստ կասկածներ ունեմ դրա հիմնավորման վրա:

– Այսինքն` շատ չարչրկված, այսպես ասած՝ առեղծվածային 0038 հրամանի տակ վտանգավոր որեւէ բան չկա՞ր...

– Ճիշտն ասած, այդ հրամանի մասին այն ժամանակ որեւէ խոսակցություն չի եղել, ոչ էլ մեր իրավասության մեջ մտել է այդ հարցերի քննարկումը: Ուղղակի ընդդիմությունը, որ հարցեր է առաջ քաշել, փորձել ենք ուսումնասիրել եւ պատասխանել: Օրինակ, ասում էին, թե պաշտպանության նախարարության իրային պահեստներից այսքան համազգեստ է տրվել օլիգարխներին (ի դեպ, նրանք արդեն գործարարներ են համարվում) թիկնազորին բաժանելու համար: Սրա վերաբերյալ անմիջապես աշխատանքային խումբ ձեւավորվեց հանձնաժողովի կողմից եւ աշխատանքային խմբի ղեկավար առաջարկվեց, որ լինի Գուրգեն Արսենյանը, որը հանձնաժողովի աշխատանքների շատ հարցերում ուներ իր դերակատարումը: Այդ աշխատանքներն ինքը ղեկավարեց, որովհետեւ պահեստների, գույքերի եւ այլ հարցերում մեր միջից ամենալավն ինքն էր տիրապետում: Իսկ ուսումնասիրության վերջում գրավոր հաշվետվությամբ հանդես եկավ եւ փաստերով ապացուցեց, որ այդ պահեստից, որ նշվում էր, նման ապրանքների տեղաշարժ չի եղել:

yerevan.today