Հայտնի է Կարլ Լագերֆելդի եւս մեկ փոխարինողի անուն
Փետրվարի 19-ին նորաձեւության աշխարհը կորցրել է լեգենդար Կարլ Լագերֆելդին, ով երկար տարիներ գլխավոր էր Chanel նաորաձեւության տունը։ Կարճ ժամանակ անց նորաձեւության տունը հայտարարեց, որ Լագերֆելդին կփոխարինի Chanel-ի ստուդիայի տնօրեն Վիրջինի Վիարը՝ Կարլի մուսան եւ առաջին ձեռքը վերջին 30 տարիների ընթացքում։
Այսօր արդեն ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են, որ Վիարի հետ միասին նորաձեւության տունը կղեկավարի Էրիկ Պֆունդերը, որը եւս վերջին 30 տարիների ընթացքում աշխատել է Լագերֆելդի հետ։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Վիրջինին պատասխանատվություն կկրի հավաքածուների, Էրիկը՝ մարկետինգի, գովազդի, միջոցառումների, լուսանկարների եւ վիդեոբովանդության համար։
Կարլ Լագերֆելդը եւ Էրիկ Պֆունդերը միասն աշխատել են 1987թ.-ից. նրանց համագործակցությունը սկսվել է նկարահանումներից մեկի ընթացքում, երբ Կարլը բողոքել է մամուլի հաղորդագրության մեջ ներառված լուսանկարների որակից, եւ վերջինս նրան առաջարկել էր անձամբ ֆոտոշարք կազմակերպել։
Մինչ տնօրենի պաշտոնում նշանակումը Էրիկը պատասխանատվություն է կրել Chanel ապրանքանիշի իմիջի համար։ Ինչպես հաղորդում է Hypebeast հրատարակությունը, «եթե Վիարը Լագերֆելդի աջ ձեռք էր, Պֆունդերը ձախն էր»։
Կարլ Լագերֆելդն 85 տարեկան հասակում մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում փետրվարի 19-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով։ Դիզյաներն աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում։ 1983թ.-ին Կարլը դարձել է Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում