Չի կարելի անդադար ապրել մարտի 1-ում
Այսօր Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական աջթերից մեկի՝ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հերթական տարելիցն է:
Տասնմեկ տարի առաջ, նախագահի ընտրություններից հետո, հետընտրական զարգացումների փուլում՝ 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցան ողբերգական եւ արյունալի իրադարձություններ, որոնց հետեւանքով զոհվեց 10 մարդ՝ Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադեւոսյանը։
Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, դատապարտվեցին ազատազրկման:
Մարտի 1-ը մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, վիշտն ու բաց վերքը, բայց չի կարելի հավերժ ապրել մարտի 1-ում: Հարգել զոհերի հիշատակը չի նշանակում մարտի 1-ը ծառայեցնել այսրոպեական քաղաքական շահերին, խաղալ ժողովրդի, հատկապես զոհերի հարազատների հույզերի հետ:
Չի կարելի ժողովրդի հավերժ պահել մարտի 1-ում, ասելով, թե առանց բացահայտման անհանար է առաջ շարժվել: Իհարկե, մարտի 1-ը պետք է բացահայտել, բայց ոչ ընտրովի արդարադատությամբ, բայց ոչ մի ամբողջ երկիր հավերժ պահել մարտի 1-ում, ինչպես տասնամյակներ պահեցին ապրիլի 24-ում:
Բարոյական չէ մարտի 1-ը քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու աղբյուր դարձնել, բավական է մարտի 1-ի ողբերգությունը մատի փաթաթան սարքել եւ ժողովրդին պառակտել տարբեր մասերի: Մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցների մեջ սրբեր եւ չար ուժեր չկան: Բոլորի թույլ տված սխալների, վրիպումների, բացթողումների, եւ այլ թերացումների հետեւանքով ունեցանք ողբերգություն:
Ընդամենը պետք է դասեր քաղել, ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ անցնել առաջ:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից