«Իզուր էլ եկել է, էնի մեզի ի՞նչ նախագահ». գյումրեցիները Սերժ Սարգսյանի Գյումրի այցի մասին
Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում է արդեն 9 տարի: 2018 թվականին կլրանա մեկ տասնամյակ, ինչ կառավարող ՀՀԿ-ի առաջնորդ Սարգսյանը նախագահի աթոռին է: Այս տաս տարիների ընթացքում ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, դժվար է ինչ-որ բան հիշելը, քանի որ գրեթե կատարած աշխատանք չկա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը չի վայելում հասարակական հարգանք` ոչ որպես ՀՀ նախագահ եւ ո՛չ որպես ՀՀԿ առաջնորդ:
Այս ամենին Սերժ Սարգսյանը հասել է իր ոչ արդյունավետ կառավարման արդյունքում: Մի կողմ թողնենք ասված ու չարված խոստումները: Դիտարկենք մի պարզ պատճառ, թե ինչու՞ Սարգսյանը չի վայելում իր քաղաքացիների հարգանքը:
Մի քանի տարվա դադարից հետո, նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ժամանել էր Գյումրի: Այցի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություներն էին: Սարգսյանը հանդիպել է թեկնածուների հետ, կարգադրույթուններ, ցուցումներ տվել եւ պահանջել՝ ապահովել անցողիկ ձայներ:
Երկու տարի Գյումրի չայցելած Սերժ Սարգսյանը նույիսկ հայացք չգցեց այն աղքատ գյումրեցիների ուղղությամբ, ովքեր, նամակները ձեռքներին, մի քանի ժամ սպասում էին իրեն:
Նախագահը թիկնազորով եկավ, մտավ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, մի քանի ժամ իր ժողովը անելուց հետո դուս եկավ: Նա կրկին անտեսեց աղքատ գյումրեցիներին եւ հեռացավ:
Հավանաբար նրա թիկնազորն էլ համապատասխան ցուցումներ ուներ, որ ոչ մի աղքատ գյումրեցու թույլ չտար մոտենալ նախագահին: Մենք փորձեցինք հավաքված քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ նպատակով են եկել, ի՞նչ է պարունակում նամակներում:
«Ես 30 տարի դոմիկի մեջ կապրիմ: Եկել եմ, որ հասկնամ, թե էս մեր նախագահը ընչի՞ իմ տան հարցը չի լուծե, բայց էս միլիցեք առաջ չեն թողնե գնամ: Կհրեն, կվախեցնեն, որ Սերժին բան չսեմ»,- դժգոհելով նշեց գյումրեցի 60–ամյա Անահիտ Մարտիրոսյանը:
Զրույցի արդյունքում պարզեցինք, որ կան նաեւ նամակներ, որոնց բովանդակությունը վերաբերում էր աղքատությանը, գործազրկությանը, վարկերի տոկոսների մարմանը, դեղերի գումարի բացակայությանն ու այլն:
«Իզուր էլ եկել է, էնի մեզի ի՞նչ նախագահ, մե բանմ էրած չկա: Դեմը ընտրություն է եկել է, որ ձայներ գողնա, էլի նախագա դառնա՝ մեր փողերը ուտե»,- նշեց մեկ այլ քաղաքացի, ով հրաժարվեց նշել իր անունը:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանին մոտենալու հնարավորություն չընձեռվնեց նաեւ լրատվամիջոցներին: Սարգսյանին պահպանում էր եռաշերտ պահակազորը:
Զարմանալի է, բայց փաստ, որ այս ամենից հետո, հանրապետական կուսակցությունը Գյումրիում առաջադրել է 13 վարկանիշային թեկնածու, ովքեր գրեթե ընդունված չեն ընտրազանգվածի կողմից:
Դավիթ Գասպարյան, Գյումրի


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից