«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մեկնաբանել են Ուկրաինայի՝ մրցույթին մասնակցությունից հրաժարվելու որոշումը
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները մեկնաբանել են Ուկրաինայի՝ մրցույթին չմասնակցելու որոշումը:
Այս առնչությամբ արված հրապարակման մեջ ներկայացվում են որոշման պատճառները, ինչպես նաև Ուկրաինայի՝ մրցույթին մասնակցության պատմությունը:
Եվրոպական հեռարձակողների միությունն ափսոսանք է հայտնել Կիևի որոշման առնչությամբ և հույս հայտնել, որ Ուկրաինան 2020թ.-ին «Եվրատեսիլ» կվերադառնա: Հրապարակման համաձայն՝ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են տարվում:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան պաշտոնապես հայտարարել էր երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվելու մասին: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ազգային ընտրափուլի արդյունքում առաջին չորս տեղերը զբաղեցրած կատարողները հրաժարվել էին երկիրը մրցույթում ներկայացնելուց:
Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 12-16-ը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում