Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները

7-րդ գումարման խորհրդարանի 100 տղամարդ պատգամավորներից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 39-ը։

«Հետք»-ը շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ ազատման հիմքերի ուսումնասիրությունը: Այս անգամ անդրադառնում ենք խորհրդարանի նորընտիր պատգամավորներին:

7-րդ գումարման խորհրդարանն ունի 3 խմբակցություն, խորհրդարանում անկախ՝ խմբակցություն չներկայացնող, պատգամավոր չկա, բոլոր երեք խմբակցություններում էլ զինծառայությունից ազատված պատգամավորներ կան։ Հոդվածում ներկայացնում ենք միայն այն պատգամավորներին, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից. վաղաժամ զորացրվածներին, ուսումնառությանը զուգահեռ ծառայություն անցած, ռազմական ամբիոնում սովորած պատգամավորներին չենք անդրադառնում։ Կան նաև զինծառայությունից ազատված պատգամավորներ, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, նրանց ևս առանձին-առանձին չենք անդրադառնա։

«Իմ քայլը» խմբակցություն

Սկսենք շարքը խորհրդարանական ամենամեծ «Իմ քայլը» խմբակցությունից: 88 անդամ ունեցող խմբակցությունում 23-ը կին են, խմբակցության 65 տղամարդ պատգամավորներից զինծառայությունից ազատվել են 29-ը:

Առողջական խնդիրներով ազատված գրեթե բոլոր պատգամավորները մեր հարցին ի պատասխան՝ պատրաստակամություն են հայտնել հարկ եղած դեպքում անցնել կրկնակի փորձաքննություն:

Էդգար Առաքելյան- անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Մի քանի անգամ տարկետում եմ ստացել մեծ մասը ուսումնառության հետ կապված՝ ես ասպիրանտուրայում եմ սովորել, վերջին անգամ տարկետում եմ ստացել առողջական խնդիրների պատճառով, որից հետո 27 տարիս լրացել է»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ալեքսանդր Ավետիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ավետիսյանը խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր տվյալները ևս մեկ անգամ փորձաքննեն:

Սոս Ավետիսյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ եվրոպագետ է: Զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:

«25 տարեկանում ես ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան և կառավարությունից տարկետում եմ ստացել, 27 տարեկանս լրանալուց հետո էլ «Զինապարտության մասին օրենք»-ի համաձայն` չէի կարող զորակոչվել»,- ասաց նա:

Վարդան Աթաբեկյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, զինվորական ծառայությունից ազատվել է որպես զոհված ազատամարտիկի միակ զավակ:

Արման Բոշյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

«Ազատվել եմ առողջական խնդրով»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ է կրկնակի փորձաքննություն անցնել:

Սուրեն Գրիգորյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իրավագիտության թեկնածու է, պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Ազատվել եմ զինծառայությունից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հիմքով, օրեր առաջ համակուրսեցիս, որի հետ պաշտպանել էինք ատենախոսություն, հայտնեց, որ արդեն կարող ենք ներկայանալ զինկոմիսարիատ՝ զինգրքույկս վերցնելու»,-ասաց Գրիգորյանը:

Համազասպ Դանիելյան- անկուսակցական է, քաղաքական գիտությունների թեկնածու: Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դեմ չէ կրկնակի փորձաքննությանը:

Վիկտոր Ենգիբարյան- անկուսակցական է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Ելք» դաշինքի ցուցակով: Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ենգիբարյանը դեմ չէ, որ կրկնակի փորձաքննության ենթարկվեն զինծառայությունից ազատման իր տվյալները:

«Բացարձակ դեմ չեմ լինի, եթե պարզվի, որ ապօրինի եմ ազատվել, սիրով կգնամ ծառայության»,- ասաց Ենգիբարյանը:

Միքայել Զոլյան - անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Գիտության թեկնածու եմ, ատենախոսությունը պաշտպանել եմ, դրա համար էլ չեմ ծառայել, սկզբում տարկետում ստացել եմ որպես ասպիրանտ, հետո պաշտպանել եմ, մասնագիտությամբ աշխատել եմ»,- ասաց նա:

Սեդրակ Թևոնյան- անկուսակցական է: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Թևոնյանը համաձայն է, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:

Բաբկեն Թունյան- անկուսակցական է։ Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով։

Տիգրան Կարապետյան - անկուսակցական է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխան ծնվել է մինչ 27 տարեկանը։

Վաղարշակ Հակոբյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։

«2013 թվականին ընդունվեցի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժինը, որն իրենից ենթադրում էր տարկետման իրավունքով սովորելու հնարավորություն, սակայն 2016 թվականին՝ նախքան թեկնածուական ատենախոսությանս պաշտպանությունը, որոշակի առողջական խնդիրների պատճառով հայտնվեցի հիվանդանոցում և դրա հետևանքով էլ ազատվեցի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ամիսներ անց էլ իր թեկնածուական ատենախոսությունն է պաշտպանել։ Հակոբյանը նաև դեմ չէ, եթե իր ազատման հիմքերի օրինականությունը ևս մեկ անգամ ստուգվի։

Հովհաննես Հովհաննիսյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Կորյուն Մկրտչյան- «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ-կիբեռնետիկ, պատմական գիտությունների թեկնածու է։ Մկրտչյանը մի քանի անգամ կրթական տարկետման իրավունք է ստացել, սակայն զինծառայությունից ազատվել է առողջական խնդրով։

Նարեկ Մկրտչյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ազատվել է առողջական հիմքով: Մկրտչյանը դեմ չէ, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:

Սերգեյ Մովսիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, այժմ Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետի ուսանող է:

Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Պատրաստ է կրկնակի փորձաքննության:

Գևորգ Պապոյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Զինվորական ծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Ազատվել եմ օրենքով նախատեսված կարգով՝ կառավարության որոշմամբ տարկետում եմ ստացել 2008 թվականին, քանի որ ընդունվել էի ասպիրանտուրա, մինչ այդ ևս տարկետում էի ստացել՝ 2003-ին, երբ համալսարան էի ընդունվել, և ոչ թե 3 տարում եմ պաշտպանել ատենախոսությունս, այլ 2,5 տարում՝ նույնիսկ ժամկետից շուտ և օրենքով սահմանված կարգով ազատվել եմ զինծառայությունից, դրանից հետո զբաղվել եմ մասնագիտական և գիտական աշխատանքով, շարունակել եմ դասախոսական աշխատանքս»,- ասաց Պապոյանը:

Արտաշես Պետրոսյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, ավարտել է հանրային ֆինանսների կառավարում բաժինը: Ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Պետրոսյանը կրթական տարկետում է ստացել, սակայն ուսումնառության ավարտին արդեն ծնվել է երկրորդ երեխան:

Կարեն Սարուխանյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Շիրակի նախկին մարզպետը, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է:

Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Սարուխանյանի խոսքով՝ պատրաստ է կրկնակի փորձաքննության ենթարկվել:

Եղիշե Սողոմոնյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով, 2009թ.-ին պաշտպանել է ատենախոսությունը, ասպիրանտուրային զուգահեռ դասավանդել է ու մինչ օրս դասավանդում է:

Հակոբ Սիմիդյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Սիմիդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պատրաստ է տրամադրել իր տվյալները, որպեսզի կրկնակի փորձաքննություն լինի:

Վլադիմիր Վարդանյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, հենց այդ հիմքով էլ ազատվել է զինծառայությունից:

«2002 թվականին ավարտելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ընդունվել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինում բացակայում էր բավարար թվով իրավաբանական բնույթի և մասնավորապես՝ միջազգային իրավունքի ոլորտի գրականություն, տեղափոխվել եմ ԵՊՀ ասպիրանտուրա, որտեղ 2005 թվականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝ «Ցեղասպանության հանցագործության միջազգային իրավական հիմքերը» վերտառությամբ: Դրանից հետո ԵՊՀ-ում անցել եմ աշխատանքի, չի եղել տարի, որ ես որևէ գիտական հոդված չհրապարակեմ, և ես համարում եմ, որ ես զինվորական ծառայություն չեմ անցել, չի նշանակում, որ չեմ ծառայել հայրենիքիս: Զինվորական ծառայությունից չեմ խուսափել, պետք է նշեմ նաև, որ չափազանց կարևորում եմ գիտական, կրթական ոլորտներում գործունեություն իրականացնելու համար համապատասխան տարկետում տալու հնարավորությունը, որովհետև դա հնարավորություն է տալիս ավելի կայացած վիճակում հայտնվել ԶՈՒ-ում և սատարել ԶՈՒ-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդանյանը: Պատգամավորը վստահեցրեց, որ հայրենիքին ծառայությունը չի դրսևորվում միայն զինվորական ծառայության միջոցով:

«Տարկետմանը կողմ եմ, այո, իսկական զինվորական ծառայություն չեմ անցել, բայց որևէ մեկը չի կարող մեղադրել ինձ, որ խուսափել եմ զինվորական ծառայությունից և որ այս ընթացքում չեմ ծառայել ՀՀ-ին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Խորհրդարանական երկրորդ խմբակցության 26 պատգամավորներից 5-ը կանայք են, 21 տղամարդ պատգամավորներից չեն ծառայել 5-ը:

Արման Աբովյան- ԲՀԿ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Հետք»-ն առհասարակ չի գրում զինծառայությունից ազատման առողջական հիմքի մանրամասները, սակայն պատգամավոր Աբովյանը պնդեց, որպեսզի իր՝ զինծառայությունից ազատման պատճառը հանրայնացվի:

«1996 թվականին ավտովթարի եմ ենթարկվել, ունեմ ողնաշարի երկու կոտրվածք, մոտավորապես վեց ամիս գամված եմ եղել սայլակին, նույնիսկ չէին հուսադրում, որ կքայլեմ, չնայած դրանից հետո կենտրոնական ռազմական հոսպիտալում պնդել եմ՝ անցնեմ աշխատանքի… այդ հարցն ինձ համար շատ սկզբունքային է»,- ասաց նա:

Քաջիկ Գևորգյան- անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է: Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Արտյոմ Ծառուկյան- ԲՀԿ անդամ է, զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր տվյալները ևս մեկ անգամ կարող են ստուգվել: Հղում է անում այն փաստին, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, սակայն ՊՆ-ից պատվոգիր ունի:

«Կարծում եմ՝ դա ինչ-որ բանի մասին խոսում է»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Խորհրդարանական ամենափոքր խմբակցության 18 պատգամավորներից 4-ը կանայք են, մյուս 14 պատգամավորներից չեն ծառայել 4-ը, 5-րդը զորակոչից խուսափելու համար դատապարտվել է:

Արման Բաբաջանյան- անկուսակցական է, 2006 թվականին դատապարտվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար: Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու, ոչնչացնելու, ինչպես նաև փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զորակոչից խուսափելու համար: Առաջին հոդվածով մեղադրանքը չի ապացուցվել, և Բաբաջանյանը արդարացվել է, երկրորդ հոդվածով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Բաբաջանյանը դատական նիստի իր վերջին խոսքում ասել է, որ ԱՄՆ-ում իր ուսումնառությունը շարունակելու համար փորձել է երկարաձգել տարկետման իր իրավունքը՝ ուսումնառությունը փաստող տարբեր տեղեկանքներով, որոնք զինկոմիսարիատը նկատի չի առել:

Արման Բաբաջանյանը սակայն պնդում է՝ իր նկատմամբ հետապնդում է իրականացվել, որպեսզի վերջինս դադարեցնի «Ժամանակ» օրաթերթի աշխատանքը:

«Իմ դեպքը միակն է, որ այդքան մեծ պատժաչափ է կիրառվել, Հայաստանում որևէ մեկը այդքան մեծ պատժաչափ չի ստացել և առավել ևս չի դատապարտվել. ես վաղաժամկետ ազատվել եմ, ըստ էության, 40 օր շուտ, հիվանդության պատճառով»,- մեզ հետ զրույցում պատմում է պատգամավորը:

Պատգամավորը պնդում է՝ օգտվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ընձեռած հնարավորություններից ու վճարել խուսափած զորակոչի համար: Գումարն ընդունել են, բայց միևնույն է՝ դատապարտել:

«Այդ ընթացքում ինձ մի քանի անգամ ԱԱԾ-ից ներկայացուցիչներ առաջարկել են թերթը փակել և պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի յուրաքանչյուր նիստից առաջ նման խոսակցություն է եղել ինձ հետ: Նման պատմություն պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի վերջին նիստին էլ կար, երբ տարել էին ինձ օնկոլոգիական կենտրոն, ստուգումներ արել, առաջացած նորագոյացությունը սկսել էր տեսողությանս վրա ազդել, նույնիսկ այդ ժամանակ նման բանակցություններ էին ինձ հետ տանում»,- ասաց Բաբաջանյանը:

Արմեն Եղիազարյան- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Գործը տարիներ առաջ երկու անգամ քննվել է, տարբեր տեղերից բողոքներ կային, մի շրջան կար, երբ բոլորն ինձ ստուգում էին՝ զինվորական ոստիկանությունը և նույնիսկ հակահետախուզությունը, ստուգումների արդյունքում ամեն ինչ նորմալ էր»,- ասաց Եղիազարյանը:

Արկադի Խաչատրյան- Անկուսակցական է: Նախ առողջական խնդրով տարկետում է ստացել, հետո կրթական, ապա՝ ակադեմիական հիմքով ազատվել զինծառայությունից:

Կարեն Սիմոնյան- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Տարոն Սիմոնյան- անկուսակցական է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով. նախ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ապա զբաղվել է գիտամանկավարժական աշխատանքով:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք նաև Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանին, որն ընդգրկված էր 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում: Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, սեփական դիմումի համաձայն, ազատվել էր, որպեսզի գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա: 

Կառավարությունը 42 քաղաքացիների, այդ թվում Կոստանյանին տարկետման իրավունք է տվել, որպեսզի վերջինս պաշտպանի ասպիրանտական ատենախոսությունը:

Գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար հուլիսի 19-ին տարկետում ստացած Կոստանյանը օգոստոսի 14-ին նշանակվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ:

 Այժմ Վահան Կոստանյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնականն է:

Մանրամասները՝ hetq.am-ում