Ուկրաինացի երաժիշտները հրաժարվում են երկիրը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Ուկրաինական հայտնի Kazka խումբը, որը «Եվրատեսիլ 2019» մրցույթի ազգային ընտրության փուլում զբաղեցրել է երրորդ տեղը, հրաժարվել է Ուկրաինան ներկայացնել միջազգային մրցույթին։ Այդ մասին երաժիշտները հայտնել են Instagram-ի էջում։
«Մենք ցանկանում ենք Ուկրաինան ներկայացնել «Եվրատեսլի»-ում։ Մենք մեծ ուժ, էներգիա եւ ժամանակ ենք ներդրել։ Դրա համար մենք մասնակցել ենք ազգային ընտրությանը։ Բայց մեզ հաղթանակ հարկավոր չէ ցանկացած գնով։ Մեր առաքելությունն է միավորել մարդականց եւ ոչ թե տարաձայնություններ սերմանել։ Այդ պատճառով Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության առաջարկին մենք հստակ պատասխան ունենք՝ մենք չենք մասնակցի «Եվրատեսիլ 2019» մրցույթին»,- գրել են արտիստները։
Ավելի վաղ երգչուհի Maruv-ը, ով հաղթել է ազգային ընտրության փուլում, հրաժարվել է մասնակցել մրցույթին տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել են Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հետ պայմանագիր կնքելու ընթացքում։ Freedom Jazz խումբը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, եւս հրաժարվել է մասնակցել երգի մրցույթին։
«Եվրատեսիլ 2019» մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին մինչեւ 19-ը Թել Ավիվում։ Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Սրբուկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում