Իրանը եւ Հայաստանը երկու հուշագիր են ստորագրել
Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման երկու հուշագիր, տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Փաստաթղթերը ստորագրվել են Իրանի Չափորոշիչների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի եւ Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ինչպես նաեւ Իրանի Ազատ արդյունաբերական եւ հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի եւ Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ։

















































