Ալիեւ-Փաշինյան. աշխարհընկալման տարբերություններ
Արդեն երկրու օր է «Եվրանյուզը», ռուսաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են «Խոջալուում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին» նվիրված երթին, որն Իլհամ Ալիեւի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաքվում:
Բաքվի Ազատության հրապարակից մինչեւ զոհերի հիշատակին տեղադրված հուշարձան Ալիեւի գլխավորությամբ տարբեր գնահատականներով քայլել է 10-50 հազար մարդ:
Երկու օր է ադրբեջանական ղեկավարության ջանքերով աշխարհը լսում է, որ հայկական ուժերը 27 տարի առաջ Խոջալուում այսքան կամ այնքան մարդ են սպանել:
Ալիեւը «Խոջալուն» թեմա սարքելով գնում է ադրբեջանական հասարակությունը համախմբելու, միասնական խնդիրներ դնելու ճանապարհով։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսել չեղած ողբերգությունը հայկական կողմի դեմ օգտագործելու, ինչպես նաեւ ադրբեջանական հասարակությանը միավորելու համար:
Վաղը Սումգայիթի դաժան եւ արյունալի իրադարձությունների հերթական տարելիցն է: Մեզ մոտ երթ չի լինելու: Փաշինյանի համար դա կարեւոր չէ՝ նա չի կարեւորում ներհասարակական համախմբումը եւ միասնական ճակատի խնդիրը։
Փոխարենը նա երթ է կազմակերպում մարտի 1-ին, համախմբելով միայն իր պետական համակարգը եւ այն սպասարկող իր օլիգարխիային։
Բայց այստեղ կա նաեւ մտածողության արմատական տարբերություն։ Եթե Իլհամ Ալիեւի երթի նպատակն ադրբեջանական հանրության համախմբումն է, միջազգային հանրության վրա որոշակի ճնշման գործադրումը, ապա հայաստանյան իշխանությունների կազմակերպած «մեծ երթը» ընդամենը խորացնելու է հասարակության պառակտումը, ավելացնելու է ազգի մասնատումը եւ խտացնելու է երկրում առկա բացասական մթնոլորտը:
Ահա այսպես են կործանվում պետությունները: Հենց այսպես, այսրոպեական վրեժխնդրությունից դրդված գործողություններով: Եւ մեկ անգամ եւս շեշտենք, որ տունը, պետությունը ոչ թե դրսից, այլ ներսից է քանդվում:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից