Պատգամավորները ԱԺ են հրավիրել գլխավոր դատախազին
Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան։
Նաիրա Զոհրաբյանը այսօր տեղեկացրեց, որ գլխավոր դատախազին հրավերն ուղարկվել է, սակայն պատասխան դեռ չեն ստացել։Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախորդ նիստում Թովմասյանն ասաց, որ Գլխավոր դատախազին ուղղված շատ հարցեր կան և տրամաբանական կլինի, որ նա ներկա գտնվի հանձնաժողովի նիստերից մեկին՝ դրանց պատասխանելու համար։ Հնարավոր է՝ հանձնաժողովի այդ նիստը դռնփակ լինի։

















































