Ֆրանսիայում աճուրդի են հանվել Յուրի Գագարինի գրիչը, ստորագրությունը և լուսանկարները
Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի գրիչը և նրա ձեռքով գրված տեքստն աճուրդի են հանվել Ֆրանսիայի Cazo աճուրդի տանը: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Գագարինի իրերի համար աճուրդային գին է սահմանվել 15-20 հազար եվրոն:
Դեղին մետաղից ներդիրով սև գրիչը հրթիռի տեսք ունի, վերևի մասում գրություն կա` «ԽՍՀՄ, սեպտեմբեր 1959», ներքևի մասում` կարմիր թավշյա թուղթ է` արտադրողի դրոշմակնիքով: Թղթի վրա Գագարինի ստորագրությունն է և խորհրդային նավաստիներին ուղղված շնորհավորական ուղերձը:
Աճուրդի են հանվել նաև Յուրի Գագարինի լուսանկարները` 5-7 հազար եվրո աճուրդային գնով: Ներկայացված են տիեզերագնացի 12 լուսանկարները, որոնք արվել են 1968 թվականի մարտի 24-ին` Գագարինի մահից երեք օր առաջ: Լուսանկարներից մեկում Գագարինն է` կնոջ` Վալենտինայի և երկու դստրերի` Ելենայի և Գալինայի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը