Ո՞վ է ասել, թե ՀՀ քաղաքացին չի փորձում լավ ապրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես գրել է․ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:
Դժվար է ասել, թե Փաշինյանի որ օգնականը կամ խորհրդականը, որ նախարարը կամ «Իմ քայլը» խմբակցության որ պատգամավորն է նրան ասել, թե ՀՀ քաղաքացին անդադար միայն հարցնում է, թե ինչ է արել կառավարությունն իր համար եւ ինքն իր համար ոչինչ չի անում:
Իրականում լավ է, թե վատ, բայց ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի էլ հարցնում, թե ինչ է արել կառավարությունն իր ու երկրի համար: Չի հարցնում, քանի որ սպասելիք չունի, քանի որ տեսնում է, որ գներն աճում են, իսկ իր աշխատավարձը՝ ոչ, տեսնում է, որ...
Ինչ վերաբերում է նրան, թե հայաստանցին իրեն հարցնում է՝ ինչ եմ արել ես ինձ համար, ապա միանգամից ասենք՝ չի հարցնում, պարզապես անում է: Նա անում է իր համար, իր ընտանիքի համար, իր հարեւանների համար, իր բազմաբնակարան շենքի համար, իր փողոցի հարեւանների համար, իր գյուղի համար, իր զինվոր որդու համար, իր քրոջ զինվոր որդու համար, իր հարեւանի զինվոր որդու համար:
ՀՀ քաղաքացին ուզում է ինքն իր համար բիզնես ստեղծել, անգամ ներդրող է բերում, բայց բյուրոկրատական քաշքշուկի պատճառով ներդրողին հիասթափեցնում են, իսկ ինքը մնում է իր արած անիմաստ ծախսերի եւ չարչարանքի հետ:
Քաղաքացին սովորում է, ծառայում բանակում, վերադառնում, սովորում, իսկ երբ գալիս է աշխատանք գտնելու ժամանակն իրեն առաջարկում են 80-120 հազար դրամանոց աշխատանք, իսկ նա տեսնում է, որ մեկ ուրիշին, որը իրենից վատ է սովորել դատախազ են նշանակում, քանի որ հայրը...
Քաղաքացին հավատում է, որ այլեւս մենաշնորհներ չկան, ոգեւորվում է, գնում է բանան բերում, բայց հանկարծ բանանի գները շեշտակի ընկնում են եւ նրա բանանը մնում է ձեռքին, իսկ հետո արդեն մեկ ուրիշը բանանը բերում եւ վաճառում է կրկնակի թանկ գնով:
Քաղաքացին ուզում է ինքն իր համար, իր երեխաների համար գործ սկսել, բայց... Չերկարացնենք: Քաղաքացին իր մասին մտածում է, մտածում է ընտանիքի, հարեւանների, համագյուղացիների մասին, ուզում է, որ իր կենսամակարդակը բարձր լինի, բայց նրան պետք է նույն այդ կառավարությունն օգնի, բայց ոչ թե նպաստ կամ խորհուրդ տալով, այլ տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելով:
Ընդ որում մեր երկիրն ունի այդ փորձը: Վերցրեք երկու հազարականների տնտեսական ցուցանիշները, վերլուծեք եւ կհասկանաք, թե ինչու էր երկրում տնտեսական աճը երկնիշ, ինչու էր կենսամակարդակն աճում, ընդ որում ոչ թե ընտրյալների, այլ գրեթե բոլորի համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից