Ինչպես են Մոսկվայում նշել Գարիկ Մարտիրոսյանը հոբելյանը
Թեեւ Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանի հոբելյանն օրեր առաջ էր, անհայտ պատճառներով այն նշել են մեկ շաբաթ անց։ Մոսկվայում՝ Golden Palaceна-ում, հավաքվել են շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղերը, Երեւանից տոնին միացել են նաեւ հայտնի հայկական խմբեր։
Հյուրերին ուրախացրել է Հայաստանի մայրաքաղաքում հայտնի «Գարիկ եւ Սոնա» դուետն իր երաժշտական խմբով։ Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը կատարում են հայտնի հայկական երգերի cover տարբերակներ՝ սկսած «ռաբիս» ժանրից մինչեւ էստրադային երգեր։
Բեմում է հայտնվել նաեւ ջազի երեւանյան երկրպագուներին հայտնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։ Նրա ելույթը հատկապես դուր է եկել Լեոնիդ Ագուտինին։ «Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան տոնին ուրախ էր ու երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- իր Instagram-ում գրել է նա։
Հետաքրքիր է, որ հոբելյարի տորթը շախմատի տեսքով էր։ Միջոցառմանը սահմանված էր նաեւ դրես-կոդ. հյուրերը պետք է սեւ-սպիտակ երանգներով հագուստ կրեին։
View this post on Instagram
Հիթային կատարումներով հանդես են եկել նաեւ շոումենի աստղային ընկերները՝ Ալսու, Անժելիկա Վարում, Լեոնիդ Ագուտին, ով կատարում էր Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի սիրելի կոմպոզիցիան՝ «Օդանավակայաններ»։
Իրենց երաժշտական կարողությունները ցուցադրել են նաեւ Comedy club production-ի անդամները. Մարտիրոսյանը դրա պրոդյուսերներից մեկն է։ «Որտեղ է տրամաբանությունը» հաղորդման վարող Ազամատ Մուսագալիեւը կատարել է Վիկտոր Ցոյի «Արյան խումբ» երգը։
Գարիկ Մարտիրոսյանն իր հերթին կատարել է ամենահայտնի ջազային երգերից մեկը՝ «Summertime»։ Նրա հետ այն կատարել ե Սոնա Ռուբենյանը, Զուրաբ Մատուան, իսկ Արտակ Ներսիսյանը շրթհարմոն էր նվագում։
Նրանք կատարել են նաեւ «Հանինա» հայկական ժողովրդական երգը։
Դատելով Ժաննա Լեւինայի Instagram-ի Sories բաժնում հրապարաված տեսանյութերից՝ տոնը ստացվել է, քանի որ պարահրապարակում ոչ մի ազատ տեղ չի եղել, հյուրերն իսկապես ուրախացել են։


















































Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
«Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
«Բոլոր հայերը եղբայրներ են»․ Ժաննա Լեւինան խորհրդով օգնել է հետեւորդին
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում