Կառլ Լագերֆելդի սիրելի կատվի անունը նշված է դիզայների կտակում
Հեղինակավոր Chanel նորաձևության տան դիզայներ Կառլ Լագերֆելդը մահից հետո թողել է մոտ 200 մլն դոլարի կարողություն, որը դեռևս հայտնի չէ, թե ում է բաժին հասնելու:
Սակայն, ինչպես նշում է BBC-ն, կարողության մի մասը, հավանաբար, կստանա նրա սիրելի կատուն՝ Instagram-ում իր անձնական էջն ունեցող ու այնտեղ շքեղ կենսակերպն ի ցույց դնող Շուպետը, որի անունը նշված է կտակում:
Daily Mail-ը հավելում է, որ Լագերֆելդի մահից հետո առաջին անգամ Շուպետի էջում գրառում է հրապարակվել և դրան կից՝ սգացող կատվի նկարը:
«Շնորհակալ եմ ցավակցությունների համար: Սկզբում սիրտս սառել էր, հիմա այն ուղղակի կոտրված է, ես սգի մեջ եմ: Լիահույս եմ, որ ձեր բարի խոսքերն ու մաղթանքներն ինձ կօգնեն առանց հայրիկիս առաջին քայլն անել դեպի ապագա ու սկսել ինքնուրույն ապրել»,-նշվել է գրառման մեջ:
Կենդանության օրոք Լագերֆելդը տարբեր առիթներով խոստովանել էր, որ Շուպետն իր մեծագույն սերն է: Նա կատվի հետ շրջագայում էր աշխարհով մեկ, նրան այնքան էր պաշտում, որ ադամանդյա զարդեր էր նվիրում և աստղաբաշխական գումարներ ծախսում քմահաճ չորքոտանու վրա:
Լագերֆելդի կյանքում հայտնվելուց հետո Շուպետը մասնակցել է բազմաթիվ նկարահանումների ու վաստակել մոտ 5 մլն դոլար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում