Երգիչ Վիտասը սկանդալի՞ստ է եւ հարբեցո՞ղ. հայտնի են դարձել սկանդալային մանրամասներ
90-ականների հայտնի երգիչ Վիտասը պարզվում է՝ սիրել է հարբած վիճակում աղմկոտ սկանդալներ սարքել։ «Вечерний Ургант» հաղորդման պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդման անոնսը, որին մասնակցել է երգիչը, ինչին հաջորդել է բացասական մեկնաբանությունների հեղեղը նրա հասցեին։
Պարզվել է, որ մի անգամ Վիտասն այնքան է խմել, որ հասել է կիսաանգիտակից վիճակի եւ սկսել է ոչնչանցել Թուրքիայի հյուրանոցներից մեկի ունեցվածքը։ «Թուրքական հյուրանոցում ապրում էի նրա եւ ընտանիքի համարի հարեւանությամբ։ Նրանք գարշելի պահվածք են դրսեւորել, հայհոյել են, բոլորին ցույց են տվել միջնամատը, սկանդալ են բարձրացրել ամբողջ հյուրանոցում, ջարդել ծաղկամանները, իսկ հետո նա փորձել է սիրախաղ անել ինձ հետ (ես 16 տարեկան էի)։ Թակում էր համարի դուռը, իսկ գիշերը տեղի ակումբում նույն ոգեւորությամբ պարում էր կնոջ հետ, իսկ կնոջ ձեռքին կրծքի կաթով սնվող փոքրիկն էր»,- գրել է օգտատերը։
Մյուս մեկնաբանության հղինակը հիշել է՝ ինչպես է Վիտասը բռի պահվածք ցուցաբերել օդանավակայանի անձնակազմի նկատմամբ թռիչքից առաջ։ Ընդ որում, պարզվել է, որ դա տեղի է ունենում պարբերաբար։ «Ես աշխատում էի օդանավակայանի VIP սրահում։ Նա յուրաքանչյուր անգամ վիրավորում էր աշխատակցուհիներին, նույնիսկ մեծահասակներին։ Օրինակ կարող էր ասել. «Ի՞նչ է քեզ պետք, ծերունի, դեռ աշխատո՞ւմ ես այստեղ։ Կարծում էի՝ քեզ արդեն հուղարկավորել են»»,- գրել է աղջիկը։
Վիտասն առայժմ չի մեկնաբանել իրեն առաջադրված մեղադրանքները, փոխարենը բոլորովին վերջերս հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ակտիվ գործունեություն է ծավավելու։ Ի դեպ, ասում են՝ Վիտասին ամենից շատ սիրում են Չինաստանում, ուր նա մոտավորապես ստադիոնների քանակով մարդկանց է հավաքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում