Քարդաշյանն իր ոճը կրկնօրինակելու համար 10 մլն դոլարի հայց է ներկայացրել Missguided USA-ի դեմ (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել «արագ նորաձևության» հայտնի բրենդներից մեկի՝ Missguided USA-ի դեմ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին Missguided-ին մեղադրել է իր կրած բրենդային հագուստներն արագորեն կրկնօրինակելու ու համացանցում վաճառքի հանելու համար:
Որպես մեղադրանքի ապացույց՝ նա հայցում ներառել է կոլաժներ՝ իր կրած հագուստների ու ընկերության կրկնօրինակների պատկերներով:
Քարդաշյանին դուր չի եկել այն փաստը, որ Missguided-ը հաճախ իր հրապարակումներում թեգ է անում աստղին, նրա լուսանկարն է հրապարակում՝ մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծելով, թե նա համագործակցում է ընկերության հետ:
Այժմ աստղը դատարանից պահանջում է Missguided-ին ստիպել այլևս չօգտագործել Քարդաշյան անունն ու նրա կերպարը:
Ավելի վաղ հեռուստաաստղն այս թեմայի վերաբերյալ ինստագրամյան գրառում էր արել. «Շատ տհաճ է տեսնել՝ ինչպես են «արագ նորաձևության» բրենդները կրկնօրինակում այն հագուստները, դիզայներական լուծումները, որոնք կյանքի կոչելու համար իրական դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայել»:
Նա նշել էր, որ այլևս չի պատրաստվում լռել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից