Վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը.հսկողությունը կորցնում է. Դավիթ Գյուրջինյան
Մեր վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, այն բառերը, որոնց ընդունելի հայերեն համարժեքները կան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Դա նկատում են մարդիկ, նկատում եմ նաեւ ես, եւ պատճառը չգիտեմ ինչն է: Նա ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է, դա բոլորիս հետ է այդպես»,-ասաց նա:
Գյուրջինյանի խոսքով, օտարամոլությունը չի նահանջել նաեւ Երեւանի փողոցներից, ավելին, կենտրոնի որոշ հատվածներ կարծես Հայաստան չլինեն. «Դա օտարամոլության ցուցիչ է, նաեւ չտեսության: Հայերենի պահպանության հարցում մարզերում վիճակը շատ ավելի լավ է, նրանք հայերենն ավելի ամուր են պահում»,-ասաց նա:
Դավիթ Գյուրջինյանը փոխանցեց, որ Լեզվի կոմիտեն քաղաքացիներից եւ ՀԿ-ներից բողոքներ է ստացել եւ ինքը հարկադրված դատական վարույթ հարուցելու հրաման է ստորագրել. «Մարդիկ չեն հասկանում խոսքը, ուրեմն պիտի պատասխան տան ըստ օրենքի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան կետը չկատարելու վերաբերյալ եթե դատարանն ընդունի այդ գործը եւ վճիռ ներկայացնի, կտուգանվեն 250 հազար դրամով, արժանի են: Եթե մարդուն ասում ես, չի հասկանում, կես մլն էլ կարելի է»,-ասաց նա:
Գյուրջինյանը համոզված է, որ լեզվական ավելի լավ որակ ունենալու համար ժամանակ է պահանջվում եւ դա հնարավոր է իրականացնել միահամուռ ջանքերով:
Բանախոսն ասաց, որ Լեզվի կոմիտեն համագործակցում է կայքերի եւ պարբերականների, Հանրային հեռուստաընկերության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ Ֆեյսբուքյան էջում շարունակաբար տեղադրվում են բառերի ճիշտ գրությունները, անընդհատ կապ կա հանրության հետ, ինչը նպաստում է այս գործընթացին:
Մարտի 30-ին Հայաստանում եւ Հայաստանից դուրս ցանկացողները կգրեն թելադրություն՝ հայոց լեզվի իրենց իմացությունը ստուգելու նպատակով: Լեզվի կոմիտեում կգրվի թելադրության բնագիրը, իսկ կոմիտեի աշխատակիցները կմասնակցեն ստուգման աշխատանքներին:
Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրում ներառված են նաեւ լեզվական պետական քաղաքանությանն առնչվող դրույթներ:
Ըստ դրանց՝ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրեւ ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հանրային հարաբերություններին փոխադարձ արգշհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաեւ լեզվական ցածրորակ արտադրանքից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը