Մայրապետյանը պաստրաստվում է երկրորդ վիրահատությանը
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի առաջին վիրահատությունը կատարել են, նա պատրաստվում է երկրորդ վիրահատութանը եւ մոտ օրերս կվիրահատվի։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը։
«Վիրահատվել է էնտեղ, երկրորդ վիրահատությանն ա պատրաստվում։ Չարաբաստիկ քարը, որ էդքան խոսում էինք, հեռացված է, եւ դրա վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել եմ նախաքննական մարմնին։ Հիմա երկրորդ փուլն է․ լեղապարկան էլ պիտի հեռացվի, քարեր արտադրող պատճառը իր օրգանիզմում դա է։ Հետվիրահատական որոշակի ժամանակ հետո կվերադառնա Հայաստան»։
Պաշտպանը նաեւ նշեց, որ նախաքննական մարմինը օր չի սահմանել՝ Հայաստան վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը