Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացել է Բեռլինի 60-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին, հայտնում է РИА Новости-ն:
Ֆիլմը երիտասարդ իսրայելացու մասին է, ով փորձում է հեռանալ հայրենիքից և դառնալ իսկական ֆրանսիացի: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը նվիրել է մորը, որը մահացել է նկարահանումների ընթացքում:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև Նորա Ֆինգշայդտի «Համակարգի խափանողը»:
Կինոփառատոնի լավագույն դերասան է ճանաչվել չինացի Վան Ցզինչունը, որը խաղացել է «Ցտեսություն, որդիս» ֆիլմում:
Լավագույն կին դերասանուհի անվանակարգում «Արծաթե արջը» ստացել է Ցզինչունի խաղընկերուհին` Յուն Մեյը:
Լավագույն սցենարի մրցանակը ստացել է Կլաուդիո Ջիովաննեզին` «Նեապոլի պիրանիաները» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում «Արծաթե արջ» արձանիկը ստացել է Բեռլինի կինոդպրոցի ներկայացուցիչ Անգելա Շանելեկը` «Ես տանն եմ եղել, բայց ...» ֆիլմի համար:
Լaվագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել Մեհմեդ Ակիֆի «Օրեյ» ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմը Սուհաբա Գասմելբերի «Ծառերի մասին խոսելիս» ժապավենն է:
Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Ձիերը տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատոր Ռասմուս Վիդերբեգին:
Հիշեցնենք, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր փետրվարի 7-ին: Փառատոնին ներկայացվել էր 16 ֆիլմ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը