Գիտնականները կոչ են անում չստեղծել «քիլեր ռոբոտներ»
Մի խումբ գիտնականներ հանդես են եկել արհեստական ինտելեկտով կառավարվող սպառազինությունների ստեղծումն արգելելու կոչով, տեղեկացնում է BBC News-ը։
Գիտնականների հայտարարության մեջ նշվում է, որ ինքնավար սպառազինությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից՝ անկանխատեսելի իրավիճակ ստեղծելով եւ սպանելով անմեղ մարդկանց։
Այս հարցը բուռն վեճեր է առաջացրել նաեւ էթիկայի գծով փորձագետների շրջանում, որոնք քննարկում են արհեստական ինտելեկտի վտանգի հավանականությունը։
Փորձագետներն իրենց հայտարարությամբ հանդես են եկել Վաշինգտոնում, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի կազմակերպած հանդիպման ընթացքում։
Human Rights Watch կազմակերպությունը դարձել է աշխարհի 50 երկրի 89 կազմակերպություններից մեկը, որը միացել է այս կոչին։
Կոչն արժանացել է անգամ զինված ուժերի համար նման սպառազինություն ստեղծող ընկերությունների ներկայացուցիչների հավանությանը։
Օրինակ, Clearpath Robotics ընկերության մասնագետ Ռայան Գերիեփի խոսքով՝ «մարդասպան ռոբոտները» կարող են հանկարծ դուրս գալ վերահսկողությունից։
Նա նշել է, որ արհեստական ինտելեկտի կողմից վերահսկվող սպառազինություններն ունեն պատկերի ճանաչման սահմանափակ գործառույթներ։ Մի կողմից՝ դա լավ է, բայց վկայում է նաեւ այն մասին, որ այդ մեքենաները չունեն մանրամասն ինֆորմացիա, որը թույլ կտա նրանց դառնալ դահիճ մարտադաշտում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում