Մեր երկիրը հարմար չէ երեխա ունենալու համար
Երեկ ազգությամբ քրդերի հետ էի զրուցում՝ մեկի ընտանիքում 11 երեխա կար, մյուսի ընտանիքում՝ 9: Ես խորապես համոզված եմ, որ մեզանում քիչ երեխաներ ունենալու ձգտումը միայն սոցիալական պատճառ չէ, որ ունի իր հիմքում:
Մեր երկիրը այսպես ասեմ, հարմար չէ երեխա ունենալու համար՝ մանկապարտեզների թիվը քիչ է, գործատուները մի տեսակ չեն խրախուսում ֆիզարձակուրդ գնալը, 3 րդ և ավելի երեխայի համար ստացվող նպաստի չափն իհարկե աճել է, բայց այն չի կարելի համարել բավարար՝ երեխայի համար անհրաժեշտ գնումներ տևական ժամանակ անելու համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ մի տեսակ տագնապ կա ապագայի հանդեպ, չհիմնավորված տագնապ:
Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է հասկանանք ու կամաց-կամաց լուծենք: Հայաստանում հայերի թիվը պետք է շատանա, այլընտրանք չկա:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

















































