Պուտինի ինքնագրով կաբրիոլետն աճուրդի ժամանակ վաճառվել է 20 000 եվրոյով
Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսլի հարսանիքին ներկայացված Volkswagen Beetle մակնիշի սպիտակ կաբրիոլետը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագրով, վաճառվել է աճուրդի ժամանակ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հարսանյաց հանդիսության հայտնի հյուրերի ինքնագրերով ավտոմեքենան վաճառվել է 20 000 եվրոյով բարեգործական հեռուստամարաթոնի շրջանակներում: Հարսանիքից հետո Քնայսլն այն նվիրաբերել էր բարեգործության:
Ավտոմեքենան ընդգրկվել է աճուրդին ներկայացված ամենաթանկարժեք իրերի առաջատար եռյակում: Առաջին տեղում հայտնվել է Kurier թերթի գովազդային էջը, որը վաճառվել է 27 000 եվրոյով: Երկրորդ տեղում հայտնվել է զբոսանքը Վիեննայի քաղաքապետարանով քաղաքագլխի ուղեկցությամբ: Զբոսանքը գնահատվել է 22 000 եվրո:
Հիշեցնենք, որ հարսանյաց հանդիսությունը կայացել է օգոստոսի 18-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը