Նիկոլ Փաշինյանն ազգային ավիափոխադրող ստեղծելու մտադրություն չունի
Կառավարությունն ավիափոխադրող ստեղծող չի. ով ունի ավիափոխադրող ստեղծելու ծրագիր, որը նորմալ ծրագիր է, թող ներկայացնի, քննարկենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ գիտե՞ք ինչ «լավ» առաջարկ կա: Ասում են՝ եկեք էս բոլոր չվերթները հանեք, սաղ տվեք մեզ: Դա լա՞վ ճանապարհ է: Մենք այդ ճանապարհով արդեն գնացել ենք, երկու անգամ ազգային ավիափոխադրող ենք ունեցել: Ես շատ ուզում եմ, որ ով ունի էդպիսի ծրագիր, թող գա, առաջարկի:
Կամ գալիս ասում են՝ ուզում ենք 100 մլն դոլարի ներդրում անենք, բայց պիտի կառավարությունը երաշխիք տա: Մենք էլ ասում ենք՝ կառավարության երաշխիքով ով էլ ասես, կանի 100 մլն ներդրում: Դա նշանակում է, որ եթե ձախողվեց, կառավարությունը պետք է փակի, այսինքն ժողովուրդը»,-ընդգծեց Փաշինյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը