1950 թվականից աշխարհում կյանքի տեւողությունը 22 տարով ավելացել է
1950 թվականից աշխարհում կյանքի տեւողությունը 22 տարով ավելացել է: Այս մասին ասվում է «Lancet» ամսագրի Global Burden of Disease (Հիվանդությունների համաշխարհային բեռը, GBD) հատուկ թողարկման մեջ:
GBD-ն ցուցանիշների խումբ է, որոնք բնութագրում են հիմնական հիվանդություններից մահացության եւ հաշմանդամության, վնասվածքների եւ դրանց ռիսկի գործոնների ցուցանիշները: Այս ցուցանիշները ստացվել են համալիր տարածաշրջանային եւ / կամ գլոբալ բժշկական վիճակագրական ուսումնասիրությունների արդյունքում: Ներկայումս GBD-ն 50 երկրների ավելի քան 500 հետազոտողների համագործակցության արդյունքն է:
Վերջին տվյալների համաձայն՝ 1950 թ. համեմատ մանկական մահացության մակարդակը աշխարհում կրճատվել է յոթ անգամ: Այսպիսով, եթե 1950 թվականին կյանքի առաջին հինգ տարիներին մահանում էր ամեն 5-րդ երեխան, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 3,9 տոկոսի:
Այդ ժամանակահատվածում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 48 տարուց մինչեւ 70,5 տարի է ավելացել, իսկ կանանց դեպքում` 53-ից 76 տարի:
Մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը: Սա, իր հերթին, հանգեցրել է մեկ տարվա ընթացքում 2-րդ տիպի շաքարախտից ավելի քան մեկ միլիոն մահերի, ինչպես նաեւ ինսուլինի անընկալունակության պատճառով երիկամների հիվանդության հետեւանքով 500 հազար մահերի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում