Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կոռուպցիայի հերթական օրինակը ՊԵԿ-ում

Politik.am-ի խմբագրություն էր դիմել ՊԵԿ-ի կազմակերպած՝ «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթին մասնակցած Հասմիկ Ադամյանը, ով պատմեց, որ մրցույթն, իրականում, բեմադրված ներկայացում էր, և անցել է կեղծիքի և անարդարության մթնոլորտում:

Ըստ մեր զրուցակցի՝ պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդի Արարատ Խաչատրյանը, և դա պատահական չէ.«Վերջինս այդ հաստիքում ժամանակավոր պաշտոնակատար էր, ու այդ բեմականացված մրցույթով օրինականացվեց վերոհիշյալ անձի աշխատանքի անցնելը` հիմնական հաստիքով»,-ասում է Հասմիկ Ադամյանը:

Մրցույթը տեղի է ունեցել 2 փուլով: Բանավոր փուլին ներկա են եղել առաջին փուլն անցած մասնակիցները՝ այդ թվում՝ Հասմիկ Ադամյանը և Արարատ Խաչատրյանը: Հասմիկ Ադամյանն ասում է՝ ինքը ևս ներկա է եղել Արարատ Խաչատրյանի պատասխանելու ընթացքում, և վերջինիս պատասխանը եղել է ամենաթույլը. դա վկայում է մրցույթի ռեյտինգային ցուցակը, որում նա ամենացածր միավորներով ամենավերջին տեղը զբաղեցրած մասնակիցն է: Հասմիկ Ադամյանը, իր խոսքով, հնարավոր 100 միավորից 100 միավոր է ստացել:

«Սա կոռուպցիայի հերթական օրինակ է: Իրենց ժամանակավոր պաշտոնակատարին հիմնական պաշտոն տալու համար ձևական մրցույթ են կազմակերպում՝ մարդկանց ցույց տալով, թե պետական կառույցներում աշխատանքի անցնելը արդար է կատարվում և մրցութային կարգով»,-ասում է Հասմիկ Ադամյանը:

Հասմիկ Ադամյանի կարծիքով՝ պատահական չէ, որ պաշտոնում ընտրվել է ժամանակավոր պաշտոնակատարը: Ըստ Ադամյանի դիտարկման՝ նրան նախապես տալիս են նաև գրավոր ու բանավոր մրցույթների հարցերն ու պատասխանները, հետո, երբ ինքը պատրաստ է լինում, հայտարարում են մրցույթի անցկացման մասին:

Հասմիկ Ադամյանը բազմաթիվ բաց նամակներ է հղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Հունվարին իրեն ՊԵԿ հանդիպման է կանչել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քարտուղարուհին՝ Սաթինե Գզողյանը.«Ինքը սուտ բաներ էր խոսում: Ցույց է տալիս, թե մարդկանց բողոքները լսում է, բայց իրականում իրեն ոչ մի բան էլ հետաքրքիր չէ, մեզ էլ ընդունել է միայն այն պատճառով, որ Դավիթ Անանյանն է հրահանգել ընդունել բաց նամակ հղած անձանց: Պարզ է՝ իրենց հայեցողությամբ է կատարվում ընտրությունը»,-ասում է Ադամյանը:

Համիկ Ադամյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել վարչական դատարան:

Politik.am-ը դիմել է նաև ՊԵԿ՝ պարզելու, թե ի՞նչ ընթացակարգով է անցկացվել «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթը, և ի՞նչ չափորոշիչներով է կատարվել ընտրությունը: Տեղեկությունը ստանալուն պես՝ կհրապարակենք այն: