Քեմբրիջի դքսուհին իր տեսքով խամրեցրել է BAFTA մրցանակաբաշխության հյուրերին. (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին Լոնդոնի «Ալբերտ Հոլ» թագավորական դահլիճում կայացել է Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) 72-րդ մրցանակաբաշխությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն կինոաշխարհի հայտնի դեմքերը, այլև թագավորական ընտանիքի անդամները: Մասնավորապես՝ հանդիսավոր կարմիր գորգով են անցել Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը հատուկ այս առիթով կրել է Alexander McQueen ճերմակ երկարափեշ զգեստ:
Դքսուհին զգեստի գրագետ ընտրության շնորհիվ ընդգծել է նուրբ ուսերն ու բարակ գոտկատեղը: Միդլթոնը զգեստը համադրել է Jimmy Choo բրենդի բարձրակրունկների հետ:
Պարբերականը նկատում է, որ երեք երեխաների մայրն իր տեսքով խամրեցրել է միջոցառմանը մասնակցող մյուս հյուրերին:
Հատկանշական է, որ նա կրել է այն նույն զարդերը, որոնք 1991թ. «Ալբերտ Հոլ»-ում կայացած միջոցառմանը կրել է նրա հանգուցյալ սկեսուրը՝ արքայադուստր Դիանան:
Նշվում է, որ միջոցառման բոլոր հյուրերը դուքսին ու դքսուհուն հոտնկայս են դիմավորել, մինչդեռ արարողության ավարտից հետո այնքան ժամանակ են իրենց տեղերում նստել, քանի դեռ թագավորական ընտանիքի անդամները չեն հեռացել:
Այս առնչությամբ Միդլթոնը ներողություն է խնդրել ներկաներից՝ նշելով, որ ցավում է նրանց անհանգստություն պատճառելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից