Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ինչպես են Ռուսաստանում ապրում սեքս-աշխատողները եւ ովքեր են նրանց օգնում

Ռուսաստանում սեքս ծառայությունների շուկան վերջին տարիներին փոփոխություններ է կրել. Եթե նախկինում այս ինդուստրիան ասոցացվում էր ճանապարհներին կանգնած թմրամոլ մարմնավաճառուհիներով, ապա այժմ, փորձագետների համաձայն, մարմնավաճառուհին կամ ինչպես ընդունված է ասել՝ սեքս-աշխատակիցուհին երեսունից մի փոքր անց, հիպոտեկ ունեցող, երեխա կամ երեխաներ ունեցող, տեղական մասնավոր պահակային ծառայության հետ պայմանագիր ունեցող կին է: Զուգահեռ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում աշխատում են կազմակերպություններ, որոնց նպատակն է սեքս-աշխատանքը դարձնել անվտանգ: 

Ալեկսանդրան պատմում է, որ 2017-ի աշնանը գնացել է մի տղամարդու մոտ, որը նրա հետ ոչ թե սեքսով է զբաղվել, այլ բռնաբարել, ապա նրանից փորձել է խլել փաստաթղթերն ու հեռախոսը, սպառնացել, որից հետո նա հաջողացրել է ճողոպրել, չնայած մոտ մեկ ժամ, իբր թե, տղամարդն ընկած է եղել նրա հետեւից:

«Իմ բախտը բերեց, որ դանակը ձեռքին նա սայթաքեց եւ վայր ընկավ»,- BBC-ի լրագրողին պատմել է մարմնավաճառուհին, եւ հետաքրքիրն այն է, որ այս հեղինակավոր կայքը հավատացել է, որ տղամարդը վազել է կնոջ հետեւից, այն էլ մեկ ժամ, բայց չի կարողացել հասնել:

 

Ի դեպ, Ալեկսանդրան պնդում է, որ նրան որեւէ մեկը չի փորձել օգնել:

Ալեկսանդրայի ընկերները նրան համոզել են դիմել ոստիկանություն: «Այնտեղ գլուխս տանելուց հետո ընդունեցին բռնաբարության եւ թալանի փորձի մասին իմ հայտարարությունը: Գնացինք նրա տուն, այնտեղ նրան ձերբակալեցին, բերեցին ոստիկանություն եւ հարցաքննեցին: Հետո մենթը մոտեցավ ինձ, թե բա դու մարմնավաճառուհի ես, ոչինչ չի եղել, բեր դիմումդ հետ վերցրու»:

Նախագծային աշխատանք

Կիսապաշտոնական տվյալներով Ռուսաստանում երեք միլիոն կին զբաղվում է մարմնավաճառությամբ: Ավելի պատկերավոր ասած, մինչեւ քառասուն տարեկան տասը կնոջից մեկը մարմնավաճառ է: Նույնիսկ մարմնավաճառների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ ճիշտ տվյալներ չկան եւ այս թիվը ստանում են ՄԱԿ-ի հաշվարկների հիման վրա, հենվելով աղքատության եւ սոցիալական վիճակի աստիճանից:

2013-ին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ մարմնավաճառությամբ զբաղվում է մեկ միլիոն կին:

Մարմնավաճառուհիների 98 տոկոսն այս աշխատանքով զբաղվում է կամավոր: Նրանք պնդում են, որ իրենց գումար է պետք:

Փորձագետ Վերա Կովալենկոն պնդում է, թե անցել է այն ժամանակները, երբ կանայք մարմնավաճառությամբ էին զբաղվում թմրանյութի համար գումար հայթհայթելու համար: Կանայք ունեն երեխաներ, հիպոտեկային եւ այլ վարկեր եւ ստիպված գնում են մարմնավաճառության ճանապարհով:

2019-ին փողոցում կանգնած մարմնավաճառուհիներ տեսնել պրակտիկորեն հնարավոր չէ: Նրանք տեղափոխվել են ինտերիեր եւ հատուկ դրա համար ստեղծված շինություններ: Խոշոր քաղաքներում ճանապարհներին կանգնում են մարմնավաճառների հազիվ տասը տոկոսը:

Հիմա, օրինակ, Սանկտ Պետերբուրգում միջին վիճակագրական մարմնավաճառուհին ունի երեխա եւ 32-34 տարեկան է:

Փաստաբան Ալյոնա Մեխանոշինան ասում է, թե երբ սկսել է պաշտպանել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց իրավունքները, զարմացել է այն փաստից, որ նրանց գերակշիռ մասը բարձրագույն կրթություն ունեն: Մեծ մասը ունեն ամուսիններ, երեխաներ, վարկեր: Նա պնդում է, որ հարբեցող, թմրամոլ են հիմնականում այն մարմնավաճառուհիները, որոնք կանգնում են փողոցներում, մայրուղիների եզրերին: «Նրանք, ովքեր թանկ մարմնավաճառուհիներ են եւ փողոցում չեն կանգնում կամ մնում են այս գործում կամ իրենց ֆինանսական նպատակին հասնելուց հետո հանգիստ հեռանում են»,- ասում է փաստաբանը:

Փորձագետների մի մասն էլ համոզված է, որ փողոցում կանգնում են այն կանայք, որոնք չեն ցանկանում աչքի ընկնել, լինել ճանաչելի իրենց քաղաքում կամ մարզում: Շատերի համար սա նախագծային աշխատանք է:

«Եկել եմ գումար աշխատեմ, ես վարկերս պետք է փակեմ: Այլ ելք ես չունեմ, բանկերը գրոհի են անցել, ինձ եւ երեխաներիս հանգիստ չեն տալիս, պատուհաններիս տակ են կանգնած: Այո, ես կգնամ մի ամիս կծծեմ այդ փողերը, կվերադարձնեմ պարտքերս»,- այսպես են իրենց աշխատանքն արդարացնում մարմնավաճառուհիների ճնշող մասը:

Տնտեսություն

BBC-ի թղթակցի հետ զրույցին Ալեկսանդրան, որն իր իսկ պնդմամբ, փախել էր հաճախորդից, ներկայացել ր ընկերուհու՝ Մաշայի հետ: Ալեկսանդրան 22, իսկ Մաշան 25 տարեկան է: Նրանք միասին են ապրում եւ հաճախորդներին ընդունում նույն բնակարանում:

Մաշան պատմում է, թե ինչպես է հայտնվել այս աշխարհում, եւ պնդում, թե նախկինում երբեք չի մտածել այս գործի մասին: Բնականաբար, նրան եւս գումարի անհրաժեշտությունն է ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

«Ես մի քանի օր մտածեցի, հետո ընդունեցի առաջարկը: Այլ տարբերակ չունեի»,- պատմում է Մաշան, ասում, որ ֆոտոսեսիայից մի քանի ժամ անց ընդունեցի առաջին հաճախորդին: Նա ասում է, թե բախտը բերել է, քանի որ հաճախորդը եղել է ադեկվատ, նրբանկատ մի տղամարդ:

«Սկզբնական շրջանում հոգեբանորեն դժվար էր, բայց հետո հասկացա, որ ոչ մի վատ բան չի լինում, ոչ մի վատ բան չեմ անում»,- ասում է Մաշան, որն ունի փոքրիկ տղա: Նա ապրում է տատրի հետ:

Սկզբնական շրջանում Մաշան աշխատել է սալոնում եւ այդքան էլ դժգոհ չի եղել: Նա ասում է, թե միակ վատն այն էր, որ երբ հերթապահը զանգում էր եւ ասում, թե հաճախորդ է գալու, քսան րոպեի ընթացքում պետք է տեղում լինեի:

Իսկ ո՞րն է լավ. Աշխատել սալոնում, թե՞ որպես անհատ: Կանայք ասում են, թե դա կախված է անձնական նախապատվություններից: Անհատ աշխատելը ձեռնտու է նրանով, որ կարող ես հանգիստ տնօրինել ժամանակդ, որեւէ մեկից կախված չլինել, բայց նախ պետք է 10-15 հազար ռուբլի ամսվա ընթացքում ծախսես գովազդի վրա: Աղջիկները վստահեցնում են, որ առանց դժվարության մեկ ամսվա ընթացքում վաստակում են 200-250 հազար ռուբլի (1,5-1,8 մլն դրամ):

Գները կախված են ծառայությունների բնույթից, տեսակից: Լինում է, որ հաճախորդից վերցնում են հինգ հազար, լինում է 10-15 հազար ռուբլի մեկ ժամի համար: Էրոմերսումները 1200 ռուբլի են, սկ ամենաթանկը ԲԴՍՄ-ն է, քանի որ վնասվածքներ ստանալու ռիսկը բավական մեծ է:

«Մեզ մոտ Ռուսաստանում այսպես է, եթե տղամարդը վճարել է, ապա կարծում է, թե պետք է տեսնի այն, ինչի համար վճարել է»,- ասում է Մաշան, ավելացնելով, որ ներքնազգեստները պետք է լինեն որակով եւ թանկ:

Կանայք նաեւ նշում են, որ հետո կայքում հաճախորդները անպայման մանրամասնորեն գրում են իրենց տպավորությունները եւ նկարագրում աղջիկներին կամ թե ինչ էինք անում սեքսի ժամանակ, եւ նույնիսկ մարմնի այս կամ այն մասերն են նկարագրում:
«Մեր հաճախորների ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնց մոտ ամեն ինչ նորմալ է»,- կարծում է Մաշան:

«Կան տղամարդիկ, որոնք կնոջը չեն խնդրի իր հետ ստրապոնով զբաղվելու համար, իսկ մեզ մոտ գալիս են»,- ասում է Ալեկսանդրան, որը սովորում է երեկոյան դպրոցում եւ ավարտելուց հետո պատրաստվում է դիմել համալսարան՝ հոգեբանության ֆակուլտետ:
Ալեկսանդրան եւ Մաշան բացատրում են, որ իրենք վերցնում են 5 հազար, տասը հազար եւ ոչ ավելի, քանի որ կտրականապես մերժում են առանց պահպանակ սեռական գործողությունը, իսկ թանկ վերցնելու դեպքում պարտավոր են ենթարկվել հաճախորդի ցանկացած պահանջի:

«Հաճախորդները 30-40 տարեկան տղամարդիկ են, գեղեցիկ կանայք ունեն, չեն պատրաստվում ամուսնալուծվել, բայց դեբիլ արտահայտություններ են անում, օրինակ՝ աչքերիցդ տեսնում եմ, որ ոչնչով հիվանդ չեմ, բեր առանց պահպանակ...»,- ասում է Մաշան:

Առողջություն

Փաստաբան Ալյոնա Մեխանոշինան BBC-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք նպատակ են հետապնդում սեքս-աշխատողներին եւ նրանց ծառայություններից օգտվողներին հեռու պահել տարատեսակ վտանգավոր հիվանդություններից:

ՁԻԱՎ-ը, ըստ մասնագետների սպառնում է նաեւ նրանց, ովքեր կարծում են, որ ապահովագրված են դրանից:

Կազմակերպությունները ոչ միայն անվճար պահպանակներ են բաժանում, այլ նաեւ անալիզներ են վերցնում:

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում մետրոպոլիտենի կայարանների մոտ երբեմն հայտնվում են հատուկ վագոն-ավտոմեքենաներ, որոնց շուրջ հավաքվում են տեսքից բավական նորմալ կանայք, որոնք էլ հենց սպասում են այդ վագոն-ավտոմեքենաներին, քանի որ այնտեղ կարող են եւ անալիզներ հանձնել եւ պահպանակներ ստանալ:

Ցավոք, ձեռնարկվող միջոցները բավարար չեն մարմնավաճառուհիներին եւ նրանց հաճախորդներին պաշտպանելու համար, քանի որ պետությունն իր հերթին ոչինչ չի անում մարմնավաճառների համար մի պարզ պատճառով՝ պաշտոնապես մարմնավաճառություն չի կարող լինել, այն արգելված է:

Բռնություն

Ալեկսանդրայի այցը ոստիկանություն եւ նրա բողոքը ոչնչով չավարտվեց: Կես տարի անց ասել են, թե գործը եւ վկայությունները, տեսախցիկների տեսագրությունները կորել են, եւ որ ամեն ինչ պետք է զրոյից սկսեն, որից հետո գործի մասին մոռացել են բոլորը:

Երբ մարմնավաճառուհիները դիմում են իրավապահ մարմիններին նրանց սովորաբար ասում են՝ ինչպես, դուք մարմնավաճառությամբ եք զբաղվում եւ հանդգնում եք բողոքել, որ գործի պահին ձեզ ծեծե՞լ են:

Ռուսաստանում մարմնավաճառուհիների դեմ իրականացված հանցագործությունների մեծ մասը մնում են անհետեւանք:

Չնայած, եղել են դեբքեր, երբ պատժվել են մարմնավաճառուհիներին ծեծի ենթարկածները կամ բռնաբարածները:

Մարմնավաճառների ամենախոցելի խումբը մայրուղիների եզերքով աշխատողներն են: Այնտեղ աշխատողները պարզապես գոյատեւում են, քանի որ բռնության ենթարկվելու հավանականությունը շատ մեծ է:

Իր հետ կատարվածից հետո Ալեկսանդրան այլեւս դադարեց աշխատել կանչերով, չնայած դա մեծ գումարներ էր բերում: Մոսկվայում կանչով մարմնավաճառուհիները վաստակում են մեկ ժամում միջինը 7 հազար ռուբլի, այն դեպքում, երբ նույնանման ծառայությունը առանց կանչի արժե մոտ 3800 ռուբլի:

Ալեկսանդրան նախընտրում է աշխատել ավելի քիչ, բայց ավելի անվտանգ փող:
«Մեր հաճախորդների մեծ մասին մենք ճանաչում ենք: Մեր հաճախորդները մշտական ենք եւ ում ասես չենք սպասարկում»,- պատմում է Ալեկսանդրան:

6.11

«Հարգելի ոստիկան, ես ուշադիր կարդացի ՌԴ սահմանադրությունը, վարչական իրավախախտումների օրենսգիրքը, ոստիկանության մասին օրենքը եւ ահա թե ինչ իմացա: Ես իմացա, թե ինչ է անմեղության կանխավարկածը: Այդ դուք պետք է ապացուցեք, որ ես մեղավոր եմ, եւ ոչ թե ես ապացուցեմ իմ անմեղությունը»,- այսպես է սկսվում այն գրքույկը, որը մի շարք կազմակերպություններ հրատարակել են հատուկ մարմնավաճառուհիների համար:

Մարմնավաճառությամբ զբաղվելը Ռուսաստանում ոչ թե քրեական հանցագործություն է, այլ վարչական իրավախախտում: 2014-ին 6,11 հոդվածով բերման է ենթարկվել 10,5 հազար մարմնավաճառուհի, իսկ անցած տարվա առաջին կիսամյակում՝ 4 հազար:

Առավելագույն տուգանքը, որ կարող է սահմանվել՝ երկու հազար ռուբլին է:

Իրինա Մասլովան, որը երկար տարիներ զբաղվում է մարմնավաճառների խնդիրներով, պնդում է, որ 6.11 հոդվածը նրա համար է, որ ոստիկանները բռնության ենթարկեն մարմնավաճառուհիներին, նրանցից գումար շորթեն եւ ստիպեն այլ ծառայություններ մատուցեն:

Փորձագետները եւ փաստաբանները աշխատանք են իրականացնում մարմնավաճառուհիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ սխալներ թույլ չտան եւ չենթարկվեն ահաբեկումներին:

Մութ հասարակություն

Լյուդմիլան երեք մեծահասակ երեխա ունի: Նա եւ մարմնավաճառուհի է եւ աշխատում է մարմնավաճառների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկում: 15 տարի է ինչ Լյուդմիլան մարմնավաճառուհի է, բայց մի քանի ամիս է ինչ համագործակցում է այս կազմակերպության հետ, որտեղ առաջին անգամ գնացել էր ընդամենը անվճար պահպանակներ վերցնելու համար:

Լյուդմիլան ասում է, որ մարմնավաճառուհիների համախմբվածության մասին խոսելը դեռ շատ վատ է, քանի որ այս ոլորտում աշխատողները փակ են եւ որեւէ մեկին չեն վստահում: նա ասում է, որ սա հասարակության ամենամութ եւ գործ շերտերից մեկն է:

Նա ասում է, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը ինքնամեկուսացումն է: Նրանք որեւէ մեկին կամ շատ քչերին են մատնում, թե ինչով են զբաղվում:

Հիմա այն կազմակերպության նպատակը, որտեղ աշխատում է Լյուդմիլան, մարմնավաճառուհիներին իրենց խեցիների միջից հանելն է եւ նրանց ավելի բաց դարձնելը: Նրանք ուզում են հասնել նրան, որ մարմնավաճառուհիները քննարկեն իրենց հուզող տարբեր խնդիրներ, բարձրացնեն իրենց հուզող խնդիրները:

Ալեկսանդրան եւ Մաշան մեկուսացվածությունից չեն դժգոհում: Նրանց մեկ այլ խնդիր է հուզում՝ հարաբերությունները տղամարդկանց հետ:

- Մենք անձնական կյանք չունենք,- բացատրում է Ալեկսանդրան: - Մենք ուտել ենք սիրում, զվարճանալ: Աշխատելով այս ոլորտում նորմալ հարաբերություններ հաստատել տղամարդու հետ հնարավոր չէ: Նորմալ տղան մեզ նման կին չի ցանկանա, իսկ աննորմալներից մենք ենք հեռու: Այո կան աղջիկներ, որոնք ամուսին ունեն, ընկեր, բայց ում են պետք նման ընկերներն ու ամուսինները:

- Որքան շատ եմ աշխատում, այնքան ավելի եմ հիասթափվում եւ չվստահում տղամարդկանց,- մտորում է Մաշան:

Մյուս տարի Լյուդմիլան կդառնա քառասուն տարեկան: Նա մտածում է իր եւ իր գործընկերուհիների ապագայի մասին, երբ արդեն իրենք պահանջարկ չեն ունենա:
Նա պնդում է, որ Ռուսաստանում պետք է մարմնավաճառուհիների վերաորակավորման ծրագրեր լինեն, որտեղ կանայք կարողանան ապրուստի միջոցների համար այլ մասնագիտության տիրապետեն, քանի որ որոշակի տարիքից հետո մարմնավաճառուհիներն այլեւս պահանջարկ չեն ունենում եւ մնում են անգործ, հաճախ նաեւ անտուն եւ որոշ ժամանակ հետո նաեւ առանց միջոցների:

Ձեւավորումը Վարվարա Ֆոմինայի

Ըստ BBC-ի

Top-News.am