Էլիզաբեթ թագուհուն պատկանող և Օբամային տեղափոխած Range Rover-ը վաճառքի է հանվել (լուսանկարներ)
Անգլիայում վաճառքի է հանվել Էլիզաբեթ II թագուհուն պատկանող Range Rover կապույտ ավտոմեքենան: Ինչպես նշում է Fox News-ը, մեքենան 2016թ. արտադրության է և ընդամենը 3200 մղոն է անցել:
Հենց այս մեքենայով է Մեծ Բրիտանիայի թագուհին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ 2016թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և կնոջը՝ Միշել Օբամային Վինձորի ամրոցի վայրէջքի համար նախատեսված տարածքից Քենսինգթոնյան պալատ ուղեկցել այն բանից հետո, երբ նախագահին ու տիկնոջը տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարելիս վնասել էր ամրոցի մարգագետինը:
Չնայած փամփշտակայուն չլինելուն՝ մեքենան հրաշալի վիճակում է գտնվում և շուրջ 170 հազար դոլար է գնահատվում:
Քանի որ ԱՄՆ նախագահների օգտագործած լիմուզինները վաճառքի ենթակա չեն, սա կարող է հետաքրքրված անձանց համար միաժամանակ թագավորական զույգի և նախագահ Օբամայի կողմից օգտագործված մեքենա ձեռք բերելու միակ հնարավորությունը լինել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից