Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։

Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։ Ազդեցության հոսանքները շատ մեծ են։ Ի վերջո, պետք է սկսել իրավիճակը հնարավորինս սառը գնահատել։ Հեշտ լուծումներ, միևնույն է, չեն լինելու, բայց իրականության ճիշտ ընկալումը կհուշի ճիշտ լուծումներ։ Այսօրվանից ներկայացնելու ենք հինգ-վեց մասից բաղկացած հոդվածաշար, որտեղ վերը նշված հարցերի պատասխանները քննարկվելու են հասարակության, վերնախավերի, բարեփոխումների, անվտանգության և այլ տեսանկյուններից։

Հասարակությունը և հեղափոխությունը

Հեղափոխությունից 8-9 ամիս անց հանրային լայն շրջանակներում գերիշխում է երկու հակասական տրամադրություն.

ա/ Ինչ-որ շատ նորի, լավի, թարմության, նոր շնչի առկայությունը

բ/ Արյան և պատժի պահանջը, սպասումը։

Եվ երկուսը միասին ստեղծում են մեծ անորոշության իշխող մթնոլորտ։

Խնդիրն այն է, որ այս տրամադրությունները ոչ միայն ծայրաստիճան հակադիր են, այլև` մեկը մյուսին բացառող։

Երկրի հետագա ընթացքի համար պետք է սրանցից մեկը հաղթի։ Կամ հաղթելու է ստեղծելու, զարգացնելու պոզիտիվ գաղափարը, կամ՝ տասնամյակների ընթացքում չորս կողմը կուտակված մաղձը և ատելությունը։

Արյան պահանջի փուլը, ինչ-որ տեղ՝ տրամաբանական, պետք է ավարտված լիներ դեռևս հունիս-հուլիս ամիսներին, բայց արվեց ամեն ինչ, որ լինի հակառակը։ Ու հիմա ունենք մի վիճակ, երբ զանգվածներն ուզում են կախել նախկին նախագահներին, գեներալներին, նախարարներին, գործարարներին և այլն՝ ըստ նախասիրության։ Իսկ կոնկրետ ցանկության ուժգնությունը կախված է տվյալ պահի պրոպագանդայի վեկտորից։

Երբ հասարակության մեջ իշխում է արյան պահանջը, ուրեմն՝ առաջադիմական, զարգացման տանող տրամադրությունների սուր պակաս կա։ Կա իռացիոնալ պահանջ՝ պատժել։

Նույնքան իռացիոնալ է նաև դրական, զարգացման տրամադրությունը։ Թվում էր՝ հեղափոխությունից հետո ամենատարբեր կողմերից հորդելու էին սեփական ոլորտը և երկիրը ավելի լավը դարձնելու` մասնագիտական առաջարկներ, գաղափարներ, տրամադրություններ։ Սա է հետհեղափոխական առողջ մթնոլորտը։ Ինչու չի լինում՝ ես չգիտեմ։ Եզակի բացառություններով՝ գրեթե բոլոր ոլորտներում առայժմ անշարժություն է և իներցիոն զարգացումներ։ Եթե ընդունում ենք, որ նախկինում ճնշվում էին առաջարկները, ստեղծագործական միտքն ու նորարարությունը, ապա հիմա ինչու՞ չկա։ Ստացվում է՝ կա արյան պահանջ՝ բովանդակային դատարկության ֆոնի վրա։ Այդ դեպքում ինչի՞ հաշվին պետք է լինի առաջընթացը։

Թվում է՝ գործող իշխանությունը պետք է խուսափեր այսօրվա հանրային տրամադրություններից։ Անցյալին «կախելու» պահանջը, բնազդային արյան պահանջը ամենաշատը վտանգավոր է գործող իշխանության համար։ Աննկատ մեկ փուլ, մեկ ակնթարթ, և անցյալի արյան պահանջը վերաբերելու է նաև ներկային։ Սա է արյան պահանջի պատմական հետագիծը։ Եվ դա լինում է նույնքան իռացիոնալ և նույնքան անզուսպ և, իհարկե, մեծամասամբ անարդար։ Հրապարակում դրված գիլյոտինի հայտնի էֆեկտն է։

Այս ամիսներին մեր հանրային տրամադրությունների մեջ տեղի են ունեցել բովանդակային և վարքագծային փոփոխություններ։ Եթե նկատել եք՝ արժանապատիվ, հպարտ և դուխով որակներից լայն զանգվածների կողմից առավել արագ յուրացվեց և կենսունակ գտնվեց դուխովը։ Դա դարձավ կենցաղ ու սկսեց օգտագործվել ամենևին ոչ միայն բարի ու արդար նպատակներով։ Պետք է հնարավորինս արագ անցում կատարել հաջորդ՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների փուլին։ Դա հեշտ չէ, որովհետև արժանապատվությունը պահանջում է որոշակի գիտակցություն, ինքնագիտակցություն, իրավագիտակցություն, արժեհամակարգ, ի վերջո՝ գիտելիք և այստեղ արդեն անհրաժեշտ են նաև ինստիտուցիոնալ լուծումներ։ Օրինակ. կարևոր է աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը՝ արհմիությունների կամ այլ կառուցվածքային միավորների տեսքով։ Դրա անհրաժեշտության մասին, ի դեպ, մեր խումբը գրում էր դեռևս մայիսին՝ որպես հետհեղափոխական զարգացումները պատշաճ ձևակերպելու և դրանց կառուցվածքային ձև տալու կարևոր քայլի։ Չի արվում։ Սա, իհարկե, քայլերից միայն մեկն է՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների ձևավորման ուղղությամբ։

Հանրային կարծիքի ինստիտուտները նույնպես առայժմ այդ «դուխով»՝ սաղմնային, սոցցանցային փուլում են։ Դա հեշտությամբ բերում է «հանրային կարծիքի» մանիպուլյացիոն մեխանիզմների՝ համատարած և անգամ բացեիբաց կիրառման։ Ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում սոցցանցային կարծիքի դերի ուժեղացում՝ ի հաշիվ պետական ինստիտուտների, ի հաշիվ դրանց թուլացման։ Սա արձանագրենք որպես նոր ձևավորվող լուրջ խնդիր։ Սոցիալական ցանցերում բառիս բուն իմաստով գնում են դատավարություններ, կայացվում են դատավճիռներ, որոշվում են ճակատագրեր, փակվում են հանքեր, տրվում են ինդուլգենցիաներ, կասեցվում են օրենքներ, որոշումներ և այլն։ Այս ամենը մեծ ուշադրություն և լրջություն է պահանջում։

Հետքադաֆիական Լիբիայի իրականություն հիշեցնող՝ մեքենաների պատուհաններից կախված ՊՆ ավտոբուս կանգնեցնող հրոսակների կադրերը, քրիստոնյա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում շարիաթի օրենքներով դատաստան պահանջողների քայլերթը, իքսին և իգրեկին կախելու և վառելու մասին անարգել հնչող և խրախուսվող կոչերը հնարավոր սխալ զարգացումների մասին ահազանգ են։

Ընդ որում միշտ պետք է հիշել՝ որոշակի ժամանակի և ռեսուրսի դեպքում հերոսից հակահերոս և հակառակը սարքելը բարդ բան չէ, իսկ թույլ հասարակությունները նման տրանսֆորմացիաները ողջունում են համարժեք։

Տեսակետների համահարթեցում

Հանրային դաշտից մեծ արտահոսք եղավ դեպի «Իմ քայլ», ինչը նույնպես մեծապես ազդեց հայաստանյան քաղհասարակության քարտեզի վրա։ Այստեղ արժե հիշել մի հին խնդիր, որին բախվել են նախկին բոլոր իշխանությունների ադեկվատ, առաջադեմ դեմքերը՝ կադրային բանկը թարմացնելիս. գրագետ, առաջադեմ երիտասարդների մեծ մասը իշխանական կաբինետ մտնելուց 1-2 ամիս անց զարմանալի հեշտությամբ դառնում էր չինովնիկ։ Շատ արագ նրանք կորցնում էին այն արժանիքները, որոնց համար նրանց բերել էին իշխանության այս կամ այն ճյուղ՝ նոր մտածողություն, նոր հայացք, ազատ մտածելու կարողություն։ Դառնում էին չինովնիկ՝ բոլոր ատրիբուտներով։ Հագուկապը, կենցաղը և շրջապատը դեռ մի կողմ թողնենք, նրանց մտածողությունն ու դավանած արժեքներն էին փոխվում ու դառնում չինովնիկական՝ վախվորած, սահմանափակ, որևէ թռիչքից զուրկ։

Նույն խնդիրն այսօր է։ Հանրային կյանքում իրենց մտածողությամբ և սկզբունքներով հեղինակություն ձեռք բերած մարդիկ չափազանց սահուն են տրանսֆորմացվում «Իմ քայլի» ավագանու անդամի կամ պատգամավորի։ Ինչու՞։ Խնդիրները, որոնց լուծման համար մեկ տարի առաջ սկզբունքային պայքար էին մղում, այսօր հեշտությամբ չտեսնելու են տալիս և այլևս վերաբերվում՝ ըստ պահի կուսակցական նպատակահարմարության։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք հարուստ էիք ձեր ազատությամբ։ Չէ՞ որ երկիրը ձեր կարիքն ուներ՝ ձեր ներքին ազատության համար։ Ինչո՞ւ եք դառնում ինստիտուցիոնալ իշխող կուսակցություն։ Դրա համար կան այլ մարդիկ՝ տեխնոկրատներ, պետծառայողներ։ Իսկ անհատական ազատությունը, մտածելու ազատությունը այն ռեսուրսն է, որը նավթ չունեցող երկրում կարող է առաջընթաց ապահովել։

Պետք է արձանագրել լուրջ կիրառական նշանակության խնդիր. Հայաստանում իշխող կուսակցությունները խժռում են անհատներին։ Պետք է հասկանալ, թե համահարթեցված մտածողությունը և համահարթեցված վարքագիծն ինչո՛ւ են այդքան արագ հաղթում անհատականությանը, և գտնել դրա հակաթույնը։ Գուցե դրա հիմքում երկար դարեր պետություն չունենալն է։ Բայց այս վարկածը կիրառական նշանակություն չունի, ընդամենը արդարացման փորձ է։ Շատ ավելի կիրառական է՝ ընդունել, որ պետք է խուսափել իշխող մոնստր կուսակցություններից։ Փայլուն անհատներից ստեղծվող ՀՀՇ-ն վերջում դարձավ չարիք, երկրի մտավոր ռեսուրսների և կարող անհատների 80 տոկոսը կոնսոլիդացրած ՀՀԿ-ն դարձավ մերժելի։ Նորի, նոր օդի, նոր հնարավորությունների դրոշով ձևավորված ՔՊ-ն, չգիտես ինչու, արագ տեմպերով դառնում է այդ ամենի ինստիտուցիոնալ խոչընդոտը։

Փորձենք գտնել լուծումներ

Ի՞նչ է լինելու Հայաստանում հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է «ի՞նչ մթնոլորտ է լինելու երկրում» հարցից։ Ավելի ուղիղ կապ դժվար է պատկերացնել։

Պետք է փոխել հանրային տրամադրությունները։ Խնդիր դնել՝ արյան պահանջը փոխարինել ստեղծելու, գործելու պահանջով։ Տարբեր մեխանիզմներով խրախուսել առաջարկի և ծրագրային մտքի ձևավորումը։ Չի կարելի է չարաշահել թույլ հասարակության փաստը։ Չի կարելի անընդհատ էժան էմոցիա ծախել հանրությանը։ Էժան հնարքները կարճաժամկետ էֆեկտ ունեն, բայց ամեն անգամ մի մեծ քայլ են՝ դեպի ավելի մեծ փոսը։ Սա անելու դեպքո՛ւմ միայն կմեղմվի, կցրվի այն մեծ անորոշությունը, որը համառ մառախուղի նման նստել է երկրի վրա։

Ո՞վ կարող է դա անել։

Լայն զանգվածների և մթնոլորտի վրա այս պահին կարող են ազդել իշխանությունները։ Դեռևս կարող են։ Ի՞նչ պետք է անի իշխանությունը. որպես առաջին և կարևոր նախապայման՝ իշխանությունը պետք է ունենա տեսակետ։ Իշխանությունը հանրությանը պետք է մատուցի ոչ թե ելույթներ, բառ, խոսք, այլ՝ կոնկրետ հարցերի լուծման իր տեսակետը, լուծման տարբերակները, մոտեցումները։ Իշխանությունը պետք է հանրությանը հրավիրի այդ քննարկումներին, մասնակիցը դարձնի դրանց։ Պասիվ դիտորդից պետք է ստանալ մասնակից հասարակություն։ Բայց, կրկնում եմ, իշխանությունը նախ ինքը պետք է ունենա տեսակետ։ Անկարծիք իշխանությունը վտանգավոր հասարակություն ունենալու ամենակարճ ճանապարհն է։

Հասարակական տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև իշխանությունից դուրս գտնվող՝ լայն մտածող մարդիկ և շրջանակները։ Բայց նրանց համար էլ կա նախապայման. պատասխանատվության զգացումը։ Նրանց հարթակները պետք է կառուցվածք ստանան, որպեսզի դառնան լսելի, դուրս գան սոցցանցային համընդհանուր աղմուկի տրամաբանությունից։

Հակառակ դեպքում կլսվեն միայն իրականությունից աստիճանաբար կտրվող իշխանության ելույթները և կոմերցիոն սկզբունքով հակաիշխանություն անողների ձայնը։ Իսկ հասարակությունը նորից կմնա պրոցեսներից անմասն ու լքված՝ իրեն արհեստականորեն հրամցվող պատկերացումների գերին։

Հետևաբար կարևոր է, որ ձևավորվի մի նոր կոնսոլիդացնող գաղափար՝ մերժել այսօրվա մթնոլորտը։ Հանրությանը ներկայացնել տեսակետ, առաջարկել լուծումներ և պահանջել նրա ակտիվ մասնակցությունը։ Ո՞վ կանի դա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ