Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր բողոքները։ Սա նշանակում է, որ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան պարոն Ալումյանը շեշտեց, որ կայացված որոշուման մեջ իրավական կոմպոնենտը ամբողջովին բացակայում էր, ինչը նշանակում է, որ գործ ունենք ամենասովորական քաղաքական պատվերի հետ:
Հայաստանյան դատաիրավական համակարգին այս որոշումամբ ծանրագույն հարված հասցվեց: Եւ եթե բարձրակարգ իրավաբանները պնդում են, որ դատարանի որոշուման մեջ իրավական կոմպոնենտը ամբողջովին բացակայում է, ապա մնում է եզրակացնել, որ դատարանը որոշումը կայացրել է «վերեւից» զանգ ստանալով:
Դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանին թողնելով կալանքի տակ իշխանություններն ինչ են անում՝ պարզապես քաղաքական վենդետա են իրականացնում, նեղ անձնական վրեժ լուծում, թե միջազգային ինչ-ինչ կառույցների պատվեր կատարում: Որ տարբերակն էլ, որ լինի, մենք մտահոգվելու բազմաթիվ պատճառներ ունենք:
Ռոբերտ Քոչարյանը եւս համոզված է, ինչպես հայտնեց իր փաստաբանը, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: Արդեն պարզ է, որ գործը հասնելու է Եվրոպական դատարան, եւ թե ինչ որոշում այնտեղ կկայացվի ավելի քան պարզ է, քանի որ իրավաբանության տեսանկյունից այս գործը, ինչպես պնդում են մասնագետները, ծայրից ծայր «կարված» է:
Իսկ այսօր հրաշալի հնարավորություն էր ստեղծվել ուղղել մեր դատաիրավական համակարգի մեջքը կամ քայլ անել այդ ուղղությամբ եւ փոխել երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը շատ կարեւոր է հատկապես այսօր, երբ Հայաստանին բազմաթիվ մարտահրավերներ են նետված:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից