Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն անհրաժեշտություն է
Այսօր Հայաստանի դատաիրավական համակարգի համար բավական կարեւոր օր է: Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը ավարտվել է եւ այսօր կհրապարակվի որոշումը:
Եթե այս նայում ենք իրավական տեսանկյունից, ապա ըստ իրավաբանների պնդումների, արդեն իսկ մեղադրող կողմի փաստարկները տապալված են, ինչը հուշում է, թե ինչ որոշում պետք է կայացնի դատարանը: Տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հիմքեր չկան:
Այսօր հայաստանյան դատական համակարգը պետք է ապացուցի, որ այլեւս «վերեւից» զանգեր չի ստանում:
Եւ եթե հանկարծ դատարանը որոշում կայացնի կալանքը թողնել ուժի մեջ, ապա մենք ստիպված արձանագրելու ենք, որ դատարանները շարունակում են զանգեր ստանալ եւ մտածել այն մասին, որ գործող իշխանությունները ինչ-ինչ միջազգային ուժերի առաջ պարտավորություն են ստանձնել ազատությունից զրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ պարզապես սովորական վենդետա են իրականացնում:
Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը բացասական լիցքերից ազատելու, երկրում առողջ մթնոլորտ ձեւավորելու համար Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն անհրաժեշտություն է: Բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած երկիրը չի կարող այս կերպ վարվել:
Այնպես որ, դատավոր Մնացական Հարությունյանի որոշումը ոչ միայն ազդելու է Հայաստանի դատաիրավական համակարգի հետագա զարգացման, այլ հայաստանյան կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































