Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Չի կարելի ոլորտում բիզնես շահեր ունեցող անձին վստահել նախարարի պաշտոն

«Չի կարելի ոլորտում բիզնես շահեր ունեցող անձին վստահել նախարարի պաշտոն»,-իր հայտարարության մեջ նշել է եկել «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի համասեփականատեր, Հանրապետությունում ՄՌՏ մեթոդի հիմնադիր, ՀՀ Նախագահի մրցանակի հանձնաժողվի անդամ բժիշկ-ռադիոլոգ Արամ Քոչարյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում տեղի ունեցածին:

Բժիշկ Արամ Քոչարյանն իր հայտարարությունում նշել է.

«Ի գիտություն ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի,
Ազգային Ժողովի Առողջապահության հանձնաժողովի նախագահի,Առողջապահության նախարարի, Ֆինանսների նախարարի,Կենտրոնական բանկի նախագահի, ՏՄՊՊՀ-ի նախագահի եւ լրատվամիջոցների

«Կառավարությունն ապրած կենա, արդյո՞ք սա արդեն համաճարակ չէ
Կառավարության նիստին Առողջապահության նախարարը Վարչապետին զեկուցում է, որ կա հնարավորություն անվճար ապահովագրել 15000 բուժաշխատողի։ Քանի որ Պետպատվերն առանց այդ էլ չէր բավարարում, Վարչապետը զարմացած Ֆինանսների նախարարին հարցնում է, թե ինչքա՞ն հավելյալ ծախս է դա պահանջում։ Վերջինս ակնարկում է զրոյական ծախսի մասին։ Չհավատալով հրաշքի Վարչապետը կրկնում է հարցը եւ նորից ստանում նույն պատասխանը։ Նա վերաձեւակերպում է հարցադրումը՝ փորձելով պարզել, թե ինչի՞ հաշվին։ Առողջապահության նախարարը բացահայտում է գաղտնիքը ու պարզաբանում, որ դա կարվի ապահովագրական ընկերությունների գերշահույթի սահմաններում։ Նայելով այս ամենը բժիշկներս սպասում էինք, որ Վարչապետը կտա հաջորդ հարցը եւ կհետաքրքրվի, թե այդ գերշահու՞յթը ինչի հաշվին է գոյացել։ Սակայն նա բավարարվում է այսքանով՝ չփորձելով հասկանալ աճպարարության գաղտնիքը։

Մի կողմից մտածում ես` մարդը հո՞ քննիչ չէ, որ կարողանա բացահայտել ամբողջ շղթան։ Այս պարագայում «իմանալը եւ չհայտնելը» մնում է նախարարների խղճին։ Կարելի է հասկանալ նրանց, որ եթե խոստովանեին, որ գերշահույթը գոյացել է մասամբ տասնյակ հազարավոր բուժաշխատողների աշխատավարձի նվազեցման շնորհիվ, ապա պետք է հաշվետու լինեին, թե ո՞վ է թույլ տվել նման անարդարություն, քանի որ ոչ միայն կիմացվեր, որ Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցման 30% նվազեցումը կատարել է նախորդ նախարարը։

Նրա «բարի ցանկությունների» տողատակում թաքնված են եղել «Ինգո Արմենիայի» եւ մնացած հինգ ապահովագրական ընկերությունների շահերը եւ կպարզվեր, որ այսօրվա նախարարը պրոբլեմը լուծելու փոխարեն էլ ավելի է վատացրել նախորդի ստեղծած իրավիճակը՝ իր հերթին 50%-ով նվազեցնելով կնոջ բուժհիմնարկի մրցակիցների Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցումը։ Սրա մասին մենք ահազանգել ենք:

Վերջին հրապարակումով նախազգուշացրել էինք, որ չի կարելի ոլորտում բիզնես շահեր ունեցող անձին վստահել նախարարի պաշտոն: Բայց կայացվել է որոշում, որի հետ կարելի էր համակերպվել։ Սակայն կառավարության նիստը դիտելիս պարզվում է, որ ոչ միայն մենք ենք, որ «խաբվիլ ինք ու պիտի խաբվինք», այլ նաեւ Վարչապետը։ Շատերը խորհուրդ էին տալիս դադարեցնել հրապարակումները, որ չկասկածեն թե հագիս խալաթը «սպիտակ» է, չնայած արել էինք «Մեր քայլը», այն էլ Գյումրիից ։

Դնենք մի կողմ, որ փոշմանել ենք արվածի համար, քանզի հայտնվել ենք Շիրակի եւ հարակից տարածաշրջանի Պետպատվերի շահառուների սոցիալական մեծ ճնշման ներքո՝ հրաժարվելով Պետպատվերի եւ ապահովագրական Սոցփաթեթի պայմանագրից։ Գործն սկսելուց առաջ մենք չէինք մտածում, որ երկրում իրավիճակը փոխվելուց հետո կրկին ստիպված պայքարելու ենք հերթական կամայականությունների դեմ ։ Չնայած Բուլգակովը զգուշացրել էր, որ հեղափոխությունները ծնում են իրենց «Շվոնդերներին եւ Շարիկովներին»։ Սակայն այդ հեղափոխությունները միեւնույն ժամանակ պաշտպանում էին երկրի «Պրեոբրաժենսկիներին»։

Մեր Պետպատվերից հրաժարվելը բնավ էլ քմահաճույք չէր, քանզի վերջին եռամսյակի տվյալներով թեկուզ զուտ ուղղակի ծախսերը հաշվարկելով մեկ հետազոտության միջինացված ինքնարժեքը Ախուրյանի մեր մասնաճյուղում գերազանցել է 42000 դրամը։ Այդ պարագայում, մեջ բերելով «բարձր թվերի տեսությունը» նախարարությունը մեզ հրամցրել էր մի պայմանագիր, որի արդյունքում ներառյալ անուղղակի ծախսերը եւս, մենք պետք է տեղավորվեինք 25000 դրամի մեջ։ Վերը նշված մոդայիկ «բարձր թվերի» տեսության ջատագովները երեւի մոռացել էին «սահմանային մինիմալ գնի» (marginal minimal cost) հասկացության մասին։ Հաշվի առնելով վերջին չորս ամիսների ընթացքում մեր կողմից հրապարակված բազում հոդվածները լիահույս էինք, որ վերանշանակվելուց հետո Առողջապահության նախարարը կուղղի իր ու իր նախորդի սխալները եւ ոչ միայն կվերադառնա 2016թ․ վերջին գործող սակագներին, այլ անգամ կվերանայի դրանք դեպի բարձրացում, քանի որ տաս տարի առաջ ինքնարժեքի վրա հաշվարկված 10% եկամտաբերությամբ փոխհատուցումը չէր ինդեքսավորվել չնայած գնաճին։

Բայց դե արի ու տես, որ մեզ երեկ զանգել են նախարարությունից եւ հարցնում են այս տարի մենք կնքելու՞ ենք Պետպատվերի պայմանագիր, թե ո՞չ, քանի որ գները մնացել են անփոփոխ։ Իրոք որ «կուշտն անոթիին չի հասկանա»։ Պայմանագրի ինքնապարգեւատրված հեղինակները գոնե մեկ ամիս չեն ապրել Շիրակում, չեն շփվել այնտեղի մարդկանց հետ եւ չգիտեն, որ հիվանդին Երեւան բերելու ծախսերը հասնում են 20000 դրամի։ Դրա համար էլ նրանք չեն ստեղծում պայմաններ, որ ազգաբնակչությունը տեղում ստանա Պետպատվերով նախատեսված բուժօգնություն։ Այդ հիվանդներին մնում է հուսադրենք, որ հարցը լուծվելու համար ոչ միայն հոդվածներ ենք հրապարակում, այլեւ դիմել ենք Շիրակի տարածաշրջանից ընտրված պատգամավորներին եւ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովին, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ-ին, որպեսզի պարզենք արդյոք ապահովագրական ընկերությունները ունեցե՞լ եւ չարաշահե՞լ են գերիշխող դիրքը։ Կնքե՞լ են արդյոք նրանք ուղղահայաց եւ հորիզոնական կարտելային համաձայնագրեր։ Միեւնույն ժամանակ կունենանք պատասխան, թու՞յլ է տվել արդյոք Պետական մարմինը գների չհիմնավորված փոփոխություն եւ սահմանափակե՞լ է արդյոք տնտեսվարող սուբյեկտի մրցակցությունը։

Մի՞թե կառավարությունը նպատակադրվել իր քաղաքացիների մի խմբի հաշվին ապահովել մյուսների բարեկեցությունը։ Անցյալ տարվա այս մեջբերված հոդվածը գրված էր սարկազմով եւ իր մեջ պարունակում էր նախազգուշացում եւ չէր ներկայացնում իրենից գործողությունների ուղեցույց, որոնք արդեն սկսել են կյանքի կոչվել եւ բերում են շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատվելու դեմարշին, որի մասին հեղեղված է մամուլ։ Ոտքի են ելել հայտնի թերապեւտներ, սրտաբաններ եւ այլ հեղինակավոր մասնագետներ։ Ստանում ենք նամակներ ստորագրահավաք սկսելու մասին, քանի որ որոշ բնագավառի բուժաշխատողներ մեկ հիվանդի համար օրեկան վարձատրվում են 200 դրամ։ Արդյո՞ք այս դժգոհությունները համաճարակի սկիզբ չեն։

Քերթվում է բուժաշխատողների կաշին եւ հայտնի առակի պես մի փոքր կաշվից կարվում է մեկ միլիոն «գլխարկ»։ Զավեշտալին այն է, որ նշված կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարարը միջնորդում էր, որ այդ «գլխարկներից» հատկացվի նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հուսով եմ, որ վերը նշված ատյանների մամլո պատասխանատուները, այդ թվում Վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անտարբեր չեն մնա այս հրապարակումներին եւ կտեղեկացնեն իրավիճակի լրջությունը իրենց ղեկավարներին:
Բարձրացված հարցերի հանդեպ ներկայիս Առողջապահության նախարարի շարունակական անտարբերությունը, չնայած Վարչապետի երկխոսության հորդորներին, հանգեցնելու է օրինակ՝ «Բուժաշխատողներն ընդդեմ կառավարության եւ ապահովագրական ընկերությունների կամայականություններին» շարժման ստեղծմանը, որը որպես հուսահատ եւ ծայրահեղ քայլ կարող է նախաձեռնել զանազան բոյկոտներ եւ այդ դեպքում թող ների մեզ Հիպոկրատը»։