«Էլ հաց բերող չունենք». գյումրեցի երիտասարդները Արթուր Սարգսյանի հիշատակին փողոցներում հաց են բաժանել (Տեսանյութ)
Այսօր, մարտի 19-ին, գյումրեցի մի խումբ երիտասարդների կողմից քայլերթ է իրականացվել՝ նվիրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին:
Երիտասարդները Գյումրու Թատերական հրապարակից քայլել են դեպի Վարդանանց հրապարակ: «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցում մոմավառություն են իրականացրել եւ աղոթք բարձրացրել Արթուր Սարգսյանի հոգու հանգստության համար:
Երթի ընթացքում գյումրեցի երիտասարդները հաց են բաժանել անցորդներին՝արժեւորելով Արթուր Սարգսյանի մարդասիրական քայլը:
Գյումրեցի երիտասարդների երթը ուղեկցվել է՝ «Սոված մնացինք», «Հաց բերողին սպանեցին», «Էլ հաց բերող չունենք», «Արթուրի մահը գործող ռեժիմի խղճին է» վանկարկումներով:
Նշենք, որ վաղը գյումրեցի երիտասարդները կրկին հավաքվելու են Գյումրու Թատերական հրապարակում:
Դավիթ Գասպարյան, Գյումրի

















































