Զոհրաբ Մնացականյանի եւ ԼՀԿ-ի հանդիպմանը քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ ընթանում էր փակ ձևաչափով
Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, ընթանում էր փակ ձևաչափով»,-գրել է նա:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը տեղեկացրել էր. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման եւ մտքերի փոխանակմանհամար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման»:

















































