ՕՐՕ դաշինքի քարոզարշավն Աջափնյակ վարչական շրջանում (Տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավը շարունակվում է․ այսօր՝ մարտի 19-ին նախատեսված են նախընտրական հանդիպումներ Երևանի մի շարք համայնքներում։ Առաջին հանդիպումը կայացել է Շենգավիթ համայնքում։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընտրողներին ներկայացրել են իրենց դաշինքի նախընտրական ծրագիրը։
Հանդիպման մեկնարկին Արմեն Մարտիրոսյանը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախըտրական քարոզարշավն այս պահին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է:

















































