«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում փակ նիստ է անցկացնում. ներկա է Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ներկա են խմբակցության պատգամավորները, ինչպես նաև ժամանել են մարզպետները:
Այս հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման օրակարգային հարցերից են լինելու կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը:
Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ մեկնաբանելով, որ շաբաթ է եւ անցագրային կետում աշխատակիցներ չկան: ԱԺ թույլ չեն տալիս մտնել նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին:

















































