Համաներումով ազատված գողերը գլխացավ են դարձել
Աննախադեպ աճել են բնակարանային, ավտոմեքենաների եւ այլ տեսակ գողությունները: Համաներումից հետո ոստիկանությունում ահազանգերը հաջորդում են մեկը մյուսին:
Համաներումով ազատ արձակվածները թալանում են գյուղերի խանութները, փողոցում կայանված ավտոմեքենաները, մտնում բնակարաններ: Հարձակվում բուքմեյքերական կետերի վրա, անգամ խոշոր սուպերմարկետներ թալանում:
Նրանք թալանում են նաեւ վերելակների կարեւոր մասերը եւ որպես ջարդոն հանձնում մետաղ ընդունողներին:
Ոստիկանության մեր աղբյուրները նշում են, որ աննախադեպ ծավալի աշխատանք են կատարում եւ լավագույն դեպքում երեք տարի կպահանջվի համաներումով ազատված գողերին կրկին «հավաքելու» համար:
Այստեղ շատերի մոտ հարց է առաջանում՝ ում էր պետք, ում էր ձեռնտու, որ հանցագործների այս տեսակը միանգամից հայտնվեն ազատության մեջ, եւ ով է պատասխան տալու եւ ներողություն խնդրելու այս անմիտ քայլի համար:
Top-News.am

















































