Ավինյանը հակասում է Փաշինյանին. գազի հարցում ամեն ինչ անորոշ է
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից պարզ կլինի, թե որքան «Գազպրոմ Արմենիան» կսուբսիդավորի գազի գինը։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձեւավորվում է գազի գինը սպառողի համար. օպտիմալացման հաշվին, այդ կոմպոնենտների վերահաշվարկի հաշվին, կորուստների վերանայման հաշվին: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման եւ ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմլաացումը հնարավոր է»,–ասաց նա։
Հարցին, թե որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել, արդյոք մեկ տարին ֆիքսված է, թե հնարավոր է ինչ–որ պահի էլ չսուբսիդավորի, Տիգրան Ավինյանն ասաց. «Բանակցությունները ընթացքի մեջ են, ընթացքից հստակ կլինի, հենց նոր տեղեկություն լինի, մենք հասարակությանը կհայտնենք»։
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը հազար խմ-ի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար:
Հավելենք, որ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ չնայած սահմանին թանկացման, սպառողների համար գազի գինը չի փոխվի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը